Եվրամիությունը ենթարկված է միջազգային հարցերում ինքնուրույն որոշում ընդունելու ունակության կորստի ռիսկին՝ այլ քաղաքական խաղացողների ազդեցությամբ կողմնորոշման պարբերաբար փոփոխման պատճառով։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Դիվանագետը նկատել է, որ միջազգային դաշտում առաջ են եկել հիմնական միտումներ, որոնք արմատապես ձևավորում են եվրոպական գործերը․ դրանք առաջին հերթին ԱՄՆ-ի գործողություններն են ու ԱՄՆ առաջնահերթությունները՝ Չինաստանին զսպելու տեսքով։ Դիվանագետը մատնանշել է նաև AUKUS եռակողմ նոր միությունը, որում, Վաշինգտոնից բացի, ներգրավված են Լոնդոնն ու Կանբերրան։
Որպես իր խոսքերի հավաստում՝ նա օրինակ է բերել ֆրանսիական կողմի դիրքորոշումը, որը նորաստեղծ պաշտպանական միության պատճառով զրկվել է Ավստրալիայի հետ գործարքից։
«Եվրոպացիները ենթարկված են ռիսկի՝ միջազգային գործերում դառնալու օբյեկտ, այլ ոչ թե խաղացող՝ արձագանքելով այլոց որոշումներին՝ իրադարձություններն ինքնուրույն կառավարելու ու ստեղծելու փոխարեն»,-ասել է Բորելը։
Բորելի համար անհանգստության ևս մեկ առիթ է առանձին աշխարհաքաղաքական խաղացողների ազդեցության ոլորտի ընդլայնումը, որոնց թվում է Ռուսաստանը։
Բորելի խոսքով՝ անհրաժեշտ է թարմացնել ռազմավարական մոտեցումը գլոբալ քաղաքականությանը։