Բելգիայի Ֆլանդրիա նահանգում բացվել է աշխարհի առաջին էկո գերեզմանատունը: Այս մասին հաղորդում է Europulse-ը:
Եկեղեցու անսովոր բակում արգելվում է գերեզմանաքարեր տեղադրել, ճանապարհներ գծել, սեղաններ տեղադրել, իսկ մահացածներին հնարավոր է թաղել միայն վերամշակված նյութերից պատրաստված կենսաքայքայվող դագաղներում: Նոր գերեզմանոցը 600 տեղ է նախատեսում։ Հողատարածքները չեն վաճառվում, տրվում են վարձակալությամբ՝ 25 տարի ժամկետով: Նախագծի ստեղծողների հաշվարկների համաձայն՝ հենց այսքան ժամանակ է պահանջվում, որպեսզի մարդու մարմինը դառնա բնության մի մասը:
Գերեզմանատան տարածքում եղած բոլոր առարկաները օրինակ՝ նշաններ և նստարաններ պատրաստված են ծառի փայտերից։ Հողակտորների երկայնքով բալենի է աճում: Հարազատներն դրանց վրա կարող են կախել մահացածի անունով ցուցանակները։ Գերեզմանատան տարածքում հնագետները հայտնաբերել են նաև բրոնզեդարյան բլուր: