Թբիլիսիում Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ակցիա է սկսվել։Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ակցիան կազմակերպել է Վրաստանի ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Տակո Չարկվիանին, ով նախաձեռնել է ժողովրդական շարժում՝ Սաակաշվիլիին երկիր վերադարձնելու համար:
Քաղաքական գործչին ազատ արձակելու պահանջով ավելի լայնածավալ ակցիա է նախատեսված հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի կենտրոնում:
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել էր հոկտեմբերի 1 -ին, այժմ նա գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Վրաստանում նա ներգրավված է մի քանի քրեական գործերում: