Սննդաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Բոբրովսկին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է առողջության համար օգտակար ձուկը։
Մասնագետը նշել է, որ ձուկը պետք է ուտել շաբաթական երեքից չորս անգամ, քանի որ այն օգտակար է սրտանոթային հիվանդությունների, մարսողական և նյարդային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար: Բժիշկը հավելել է, որ ձուկը մսի լիակատար այլընտրանքն է:
«Գոյություն ունի երեք «Ս»-ի կանոն ՝ սելd (ծովատառեխ), սկումբրիա և սարդինա: Սրանք ձկան էժան, տարածված և օգտակար տեսակներ են, որոնք միշտ վաճառքում են և հասանելի են», – ընդգծել է Բոբրովսկին:
Նրա խոսքով՝ այդ երեք տեսակի ձկները շատ տրիպտոֆան են պարունակում, այս նյութը նպաստում է օրգանիզմի կողմից սերոտոնինի արտադրությանը, որը կոչվում է «լավ տրամադրության հորմոն»:
Բոբրովսկին հավելել է, որ սառեցված ձուկն ավելի անվտանգ է, քան արդեն հալեցվածը: «Հայտնի չէ, թե ինչքան և ինչ եղանակով է ձուկը հալեցվել վաճառասեղանին: Եթե դա երկար է տևել, չի պահպանվել հալեցման ռեժիմը, ուրեմն արդեն կա սննդային թունավորում ստանալու վտանգ», – ասել է մասնագետը: