Ադրբեջանի ռազմածովային ուժերը հոկտեմբերի 11 -ից 13 -ը հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացնելու Կասպից ծովում: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն։
«Հոկտեմբերի 11-ից Կասպից ծովի ադրբեջանական հատվածում կանցկացվեն ռազմածովային ուժերի հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունները կանցկացվեն ռազմանավերի և ռազմածովային հատուկ ջոկատայինների մասնակցությամբ, նրանք կկատարեն էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում », – ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։