«Հիմնավոր կասկածներ կարող են լինել, որ ԶՊՄԿ-ի շուրջ զարգացումները կարող են կոռուպցիոն սխեմայի արդյունք լինել»։ Նման հայտարարություն է անում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Փաստաբան Գևորգ Դավթյանը մինչդեռ խոսում է ոչ թե կոռուպցիոն սխեմայի մասին, այլ ներքին պայմանավորվածության։ Այն փաստը, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսի վրա կալանք էր դրվել օգոստոսի 2-ին` կոմբինատի սեփականատերերից Միխայիլ Զուրաբովի պահանջով,սակայն սեպտեմբերի 30-ին կոմբինատի բաժնետոմսերը գնելու օրը արագ նիստ է տեղի ունեցել, որով բաժնետոմսերն ազատվել են արգելանքից, առքուվաճառք է տեղի ունեցել, հենց դրա վկայությունն են։