Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

ՀՅԴ-ն պառակտում է Իրանի հայ համայնքը, նրանք ամեն գնով ջանում են նախկիններին վերադարձնել

ՀՅԴ Հյուսիսային Իրանի և ՀՅԴ Հարավային Իրանի կենտրոնական կոմիտեները համատեղ  հայտարարություն են տարածել, որտեղ անդրադարձել են Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը, ըստ որի Իրանում Դաշնակցության կառույցները փորձում են երկրի իշխանությունների մոտ բացասական իմիջ ձևավորել ՀՀ գործող իշխանությունների մասին՝ այդ կերպ հարվածելով Հայաստանի անվտանգության շահերին և պետականությանը։

ՀՅԴ-ն հայտարարել է, որ Փաշինյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում սեփական անհաջողություններն այլոց, այս պարագայում՝ ՀՅԴ-ի վզին փաթաթելու անհաջող և բարոյազուրկ փորձ։

«Հավաստիացնում ենք, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Դաշնակցության Իրանի կառույցների ողջ ջանքերը ուղղված են լինելու բացառապես Հայոց պետականության ամրապնդմանն ու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերի ու անվտանգության ապահովմանը»,-ասված է ՀՅԴ հայտարարությունում:

Այս առնչությամբ, իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա նոր խնդիր չէ, Հայաստանում իշխանափոխությունից հետո ՀՅԴ-ն անցյալի իր վարքագիծը շարունակել է, այսպես ասած լևոնաֆոբիան փոխարինել է փաշինյանաֆոբիայով.

«Նրանք երկար տարիներ Հայաստանի իշխանությունների, հատկապես վարչապետ Փաշինյանի դեմ հակաքարոզչություն էին տանում, ոչ միայն համայնքում, այլ նաև իրանական լրատվամիջոցներում: Դա վնասական քայլ է և վնասում է Հայաստան-Իրան միջպետական հարաբերություններին,  հատկապես այս զգայուն շրջանում, երբ Իրանը պատրաստ է համագործակցության ձեռք մեկնել, պաշտպանել ու պահպանել Հայաստանի անվտանգությունը: Նման քայլերը վնասում են ոչ միայն հայ  համայնքին, համայնքի հանրային կարծիքն են թունավորում Հայաստանի իշխանությունների և Հայաստանի պետականության դեմ, այլ նաև դրանով խանգարում են երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Սա իրենց որդեգրած քաղաքականությունն է, որը նույնիսկ փոխանցում են իրենց շարքերին՝ ամեն ինչ օգտագործել Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու նրա անձին խփելու համար: Սա է էությունը: Անկասկած իր գնահատականներում Նիկոլ Փաշինյանն իրավացի է»,-ասաց նա:

Շահմուրադյանի ներկայացմամբ, ոչ միայն ՀՅԴ-ն չի փորձում Հայաստանի և Իրանի իշխանությունների համագործակցության հիմքն ընդլայնել, այլ ընդհակառակը, Իրանի  իշխանությունների և Իրանի լրատվամիջոցների մոտ փորձում է հոռետեսություն առաջացնել ՀՀ իշխանությունների նկատմամբ՝ պատրվակով, թե ՀՀ իշխանություններն իբր արևմտամետ են, սորոսական են. «Նման անհեթեթ մեղադրանքներ են հնչեցնում իրանական լրատվամիջոցներում ՀՀ իշխանությունների դեմ»:
Հարցին, թե ՀՅԴ-ին ինչ-որ ձևով հաջողվո՞ւմ է ազդել Իրան ի իշխանությունների կամ հանրության վրա, նա պատասխանեց. «Դաշնակցական կառույցները ունեն իրենց պարսիկ համախոհ շրջանակը: Ես չգիտեմ, թե որքանով են կարողանում նրանց մտքի գաղափարի վրա ազդել, բայց երևույթը տգեղ է, չի բխում երկու երկրների, համայնքի, Հայաստանի, Իրանի շահերից: Հոռետեսություն են սերմանում նաև համայնքում, հակափաշինյանական մթնոլորտ են ստեղծում, և դա պառակտում է առաջացնում համայնքում՝ փաշինյանական-հակափաշինյանական: Դրա փոխարեն այո, եթե շինիչ քննադատություն ունեն, առաջարկներ ունեն բարելավելու իրավիճակը, թող  դա ներկայացնեն, ոչ թե միակողմանի քննադատեն՝ առանց առաջարկ ներկայացնելու: Դրանով նրանք միջպետական առումով իրավիճակն են պղտորում: Իհարկե, որոշակի ազդեցություն սա ունենում է, պարսիկ լրագրողները, վերլուծաբանները մեջբերումներ են կատարում իրենց հայտարարություններից, նշում են, որ հայ համայնքի ղեկավարությունը նման դիրքորոշում է ընդունել: Ըստ էության, դաշնակցությունը ոչ մի գնով պատրաստ չէ համագործակցել ՀՀ նոր իշխանությունների հետ և ամեն գնով ջանում են նախկիններին վերադարձնել»:

Գրեթե նույն տեսակետը հայտնեց նաև իրանագետ Տիգրան Դավուդյանը՝ նշելով. «Դաշնակցության հովանավորությամբ Իրանում կա նաև մի երկլեզու հրատարակչություն, որը հիմնականում հայտնի է որպես «Հուր» ամսագիր, հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն: «Հուր»-ը վերջերս պարսկերենով շատ նյութեր է տալիս և դրանք ՀՀ իշխանությունների դեմ են, շատ վիրավորական գնահատականներ կան: Օրինակ, անցյալ ամիս Հոխիկյանի բառերով պարսկերեն գրած էր, որ ՀՀ ղեկավարները տգետ են: Նման արտահայտություններ շատ է եղել: Վարչապետի բողոքը մասամբ նաև դրա համար է եղել: Բնականաբար, պարսկալեզու աղբյուրներն էլ օգտվում են այդ աղբյուրներից:

Եթե իրենք  Հայաստանում ընդդիմադիր դաշտում են աշխատում, ունեն նաև համախոհներ ու կառույցներ Սփյուռքում, նրանք էլ նույնն են, նույն թիմն են: Իրանի հանրային կարծիքը, իհարկե, օգտվում է այդ նյութերից: Անշուշտ իրական հիմք ունեն Փաշինյանի ասածները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում