Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համաժամանակյա ակտիվացումը փոխկապակցված և համաձայնեցված է

«Առաջին լրատվական»ը զրուցել է քաղաքագետ  Մովսես Հարությունանի հետ:

 Ինչո՞վ է պայմանավորված  կոնկրետ հիմա երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ակտիվացումը, հատկապես  փողոցային պայքար վերսկսելու մասին հայտարարությունները, երբ  2021թ. արտահերթ ընտրություններից մի քանի ամիս է անցել  երկու նախագահները, ընդ որում՝ նման հաջորդականությամբ: Դրանք  կապ ունե՞ն  անվտանգային, արտաքին քաղաքական հարցերի հետ, օրինակ՝ առաջիկայում ՓաշինյանԱլիև հանդիպման հետ, թե իրենց մերձ շրջանակներին առնչվող հնարավոր քրեական գործերի բացահայտվելու հետ,  թե պարզապես ավելի ուշ իշխանության դեմ բողոքելու առիթներ  չեն ունենալու..․

Իրականում տարօրինակ է, երբ արդար ու թափանցիկ ճանաչված լեգիտիմ ընտրություններից 3 ամիս անց ընդդիմությունը հայտարարում է նորից փողոցային քաղաքական պայքար սկսելու մասին, այն դեպքում, երբ իրենք ունեն ԱԺ-ում ներկայացվածություն և իշխանության որոշումների վրա ազդելու օրինական քաղաքական լծակներ։  Կարծում եմ՝ այո՛, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համաժամանակյա ակտիվացումը փոխկապակցված և համաձայնեցված է։ Նրանք փորձ են կատարում նորից փորել հանրային վերքերի որջը ու խաղալով դրանց նուրբ լարերի վրա՝ քաղաքական պրոդուկտ ստանալ։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի խոսքը,  որ այլ ուժերի միջնորդությամբ է Նիկոլ Փաշինյանի թիմը եկել իշխանության: Ի՞նչ ուժերի նկատի ունի ըստ Ձեզ:

Տարօրինակ է, որ նման հայտարարություն է անում 20 տարուց ավել պետական բարձր պաշտոններ զբաղեցրած անձը։ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունն առաջին հերթին մեղադրանք էր հենց ինքն իրեն․ ի՞նչ է ստացվում, եթե Սարգսյանը նման ինֆորմացիայի տիրապետելով հանդերձ, այնուամենայնիվ, որոշեց 2018 թվականին հրաժարական տալ,  ուրեմն այստեղ կարող է խոսք գնալ նաև պետական դավաճանության մասին։ Եթե Սարգսյանը չի իմացել այդ մասին նախապես, հետո է տեղեկացել՝ դա ևս իր կոպտագույն բացթողման և իրավիճակին չտիրապետելու արդյունք է։ Իսկ երրորդ պարագայում, երբ արվում է նման հայտարարություն առանց հիմնավորումների, կարող ենք արձանագրել, որ դա ընդամենը քաղաքական հայտարարություն է, իրականության հետ աղերս չունեցող, և արվել է կոնկրետ քաղաքական նպատակով։

Ըստ Սերժ Սարգսյանի, եթե հնարավոր էր խաղաղ, փոխզիջումային կարգավորման հասնել Ալիևի հետ, ինչո՞ւ ավելի վաղ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և հետո չի փորձել կամ չի կարողացել հասնել նման համաձայնության․ ենթադրելի՞ է, որ Ալիևի զիջումների պահանջները  ընդունելի չեն եղել հայկական կողմի համար։
Սերժ Սարգսյանն անում է հայտարարություններ նախկինում եղած բանակցային գործընթացի վերաբերյալ՝ չխոսելով դրա որոշակի թույլատրելի մանրամասների մասին։ Այս կերպ Սարգսյանը փորձում է օգտվել բանակցային գործընթացի մասին հասարակության ոչ լիարժեք ինֆորմացված լինելու հանգամանքից և իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես իրեն ձեռնտու է։ Ճիշտ նշեցիք, եթե հնարավոր էր Ալիևի հետ հասնել փոխզիջումային լուծման, պարոն Սարգսյանը դրա համար ուներ առնվազն 10 տարի ժամանակ։ Մենք փաստացի ունեցել ենք մի իրավիճակ,երբ երկրի ղեկավարությունը բանակցել է մի բանի շուրջ, հասարակությանը ներկայացրել է մի այլ բան,այսինքն՝ բանակցել է 7 շրջանի՝ Աղդամը (Ակնան), Ֆիզուլին (Վարանդան), Ջաբրայիլը (Ջրականը), Կուբաթլուն (Սանասարը), Զանգելանը (Կովսականը), Քելբաջարը (Քարվաճառը) և Լաչինը (Քաշաթաղը) հանձելու շուրջ, սակայն մեզ հավաստիացրել է, որ չի պատրաստվում ոչինչ զիջել։ Արդյունքում ոչ մի թիզհողականության քարոզը, որը էականորեն տարբերվել է բանակցային գործընթացից,բթացրել է հայ հասարակությյան զգոնությունը։ Հայաստանի բոլոր ղեկավարները,այս դեպքում քննադատությամբ հանդես եկող երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ունի զգալի մեղավորություն։ Դրանով պայմանավորված  հանրության մեջ ստեղծվել է սպասումների և իրականության անհամապատասխանություն։  Չմոռանանք, որ հենց դրա ձգձգումն էլ իր հերթին անխուսափելի դարձրեց 44-օրյա պատերազմի մեկնարկը։

Ըստ Ձեզ՝ ընդդիմությունը ինչո՞ւ չի հասել համախմբման իշխանափոխության նպատակի շուրջ, հետագայում հնարվորությո՞ւն տեսնում եք միասնական պայքարի։ Սերժ Սարգսյանը նշել է, որ դրան խանգարում է Ռոբերտ Քոչարյանի իշխանատենչությունը: Դուք մոտ ապագայում տեսնո՞ւմ եք հավանականություն մանդատները վայր դնելու, խորհրդարանից դուրս պայքար սկսելու, ավելին՝ հաջողության հասնելու:

Ընդդիմության համար փողոցային միասնական պայքար ծավալելու նպաստավոր իրավիճակն արդեն անցյալում է։ Պատերազմից հետո երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի ժամանակ ընդդիմությունն ազատ էր փողոցում դժգոհություն գեներացնելու և իշխանափոխություն անելու համար, որը ինչպես տեսանք, մի քանի ամսյա փորձից հետո ձախողվեց՝ իր վերջնարդյունքը գրանցելով հունիսի 20-ի ընտրություններում։ Պայքարի նախկին փորձը, նաև ընդդիմադիր ճակատում առկա տարաձայնություններն ու այդ ճակատից ԲՀԿ-ի հեռանալը հաշվի առնելով՝ միանշանակ է, որ ընդդիմության փողոցային պայքարի հերթական փորձը դատապարատված է անհաջողության։

Ըստ Ձեզ, եթե պատերազմի հետևանքերը  չեզոքացնելու,Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը փոփոխելու, չեղարկելու մասին չի խոսվում, նույնիսկ ռազմագերիներին վերադարձնելոու մասին չեն խոստանում,  չեն առաջարկում կարծես թե այլընտրանքային  հստակ ծրագիր, ինչու են ուզում գալ իշխանության ընդհանրապես և կկարողանան այդպես լայն զանգվածների իրենց շուրջ համախմբել: Ինչո՞ւ է ընդդիմությունը վարկաբեկում խաղաղության  օրակարգը:

Հենց այդ անորոշ հայտարարությունների պատճառով է, որ ընդդիմությանը չհաջողվեց փողոցում գեներացնել հանրային դժգոհություն։ Մի կողմից խոսվում էր, որ իշխանությունը դավաճանական քայլ է արել՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի հայտարարութունը, իսկ մյուս կողմից՝ նույն հայտարարության համար շնորհակալություն էին հայտնում ՌԴ-ին ու Վլադիմի Պուտինին։ Նրանք դրանով փաստացի ընդունում են, որ իրենց հայտարարությունները մերկապարանոց են, անհիմն ու արված զուտ քաղաքական նպատակներով։ Իսկ խաղաղության օրակարգը ձախողելու որոշ շրջանակների փորձերը նրա համար են, որ երկիրը տևական ժամանակ մնա անորոշության մեջ և քաոսային իրավիճակում, որպեսզի իրենք չկորցնեն նման շահարկումներով իշխանության գալու հնարավորությունը։ Իհարկե, ասվածը չի վերաբերում բոլոր ուժերին, քանի որ կան օբյեկտիվ հարցապնդումներ, որոնք պետք է հաշվի առնել դեպի խաղաղ դարաշրջան շարժվելու ճանապարհին։

Քոչարյանը  համոզված նշում է, որ Շուշին դավաճանաբար հանձնվել է: Որպես հիմնավորում ՝նշում է Ջաբրայիլից Շուշի խրամատների բացակայությունը: Ըստ Ձեզ՝ երկու իշխանությունների ժամանակ էլ խրամատներ չփորելը խորքում հետապնդել է քաղաքը  հանձնելո՞ւ նպատակ թե՞ պարզ բացթողում է, թերացում:


Դավադրության տեսություններին չհավատալով, ինչպես նաև հստակ փաստեր չունենալով՝ դժվար է նման մեղադրանք հնչեցնելը, բայց իմ կարծիքով՝ պատճառն իրականում այն է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ճիշտ չի գնահատվել ռազմաքաղաքական իրավիճակը և այդ պատճառով էլ չեն իրականացվել իրավիճակից բխող կոնկրետ գործողություններ։

Քոչարյանն Ալիևի հետ բանակցություններ վերսկսելու վերաբերյալ բացասական  դիրքորոշում հայտնեց՝ ասելով, որ ծնկած բանակցելը հարմար չէ: Ինչպե՞ս կմեկնաբանեք որպես նախագահի խոսք:

Տարօրինակ է, որ նման հայտարարություն է անում երկրի ղեկին 10 տարի եղած գործիչը, ով վստահաբար լավ գիտի, որ թեկուզ վատ իրավիճակում, բայց տեղի ունեցող բանակցություններն ավելի գերադասելի են, քան դրանց բացակայությունը։ Բանակցությունների բացակայությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ինչի մասին շատ լավ գիտի պարոն Քոչարյաննը։

 Քոչարյանը ԶՄՊԿ-ի  նոր խոշոր բաժնետիրոջ հետ կառավարության գործարքը  համարել  է որպես ամենակոռուպցիոն գործարքը: Ինչ կասեք և ընդհանրապես ինչով է պայմանավորված այդ գործարքի հետ կապված բավականին  շատ հակասական շահարկումները:

Իհարկե, կան որոշակի անհստակություններ, թե ինչի՞ տեղի ունեցավ այս գործարքով, բայց այն անվանել ամենակոռուպցիոն գործարք, այն դեպքում, երբ դրա բաժնետոմսերը հանձնվել է պետությանը և ոչ թե կոնկրետ անհատի, տարօրինակ է։ Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն իրականում շատ լավ հասկանում է տեղի ունեցողը և նրա կողմից արված քաղաքական հայտարարություններն էլ վկայում են հենց այդ մասին, որ պարոն Քոչարյանին անձնապես անհանգստացրել է հանգամանքը, որ ԶՄՊԿ-ի բաժնետեր է դարձել Հայաաստանի Հանրապետությունը․ այլ բացատրություն դժվար է տալ, թե ինչու է ՀՀ 2-րդ նախագահը նեղսրտում այս հանգամանքից։

Քոչարյանի կողմից ՌԴ-ի հետ Միութենական հանրապետության ստեղծման  հավանականության, Անկախության  մասին վիճելի պատասխանը ինչպե՞ս կմեկնաբանեք, ինչ ուղղվածություն ուներ նման երկդիմի պատասխանը:

Եթե Ռոբերտ Քոչարյանի փոխարեն այդ հարցը ուղղվեր 3-րդ երկրի ներկայացուցչին՝ նորմալ կլիներ նման պատասխանի հնչեցումը։ Ցավալի է, որ ամեն օր ՀՀ ինքնիշխանության կորստից խոսող քաղաքական ուժի առաջնորդը խուսափում է երկրի ինքնիշխանությունը հարվածի ու կասկածի տակ դնող հարցին ուղիղ պատասխան տալուց։ Ակնհայտ էր, որ այդ հարցին պատասխանելուց խուսափելով  Ռոբերտ Քոչարյանը փորձում էր սիրաշահել ՌԴ-ին ու վերջինիս հիշեցնել իր գոյության մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում