Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Նոր հնարավորություններ են բացվում ՀՀ-Հնդկաստան հարաբերություններում. փորձագետը՝ Սուբրամանյամ Ջայշանկարի սպասվող այցի մասին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի այցը Հայաստանը կարևոր է ինչպես հետպատերազմյան շրջանում առկա իրողությունների համատեքստում, այնպես էլ քաղաքական, տնտեսական համագործակցության նոր մակարդակի հնարավորություններով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի՝ առաջիկայում Հայաստան կատարելիք այցին:

«Հնդկաստանի ԱԳ նախարարի Հայաստան կատարելիք այցը կարելի է պայմանավորել մի քանի իրողություններով: Առաջինը հետպատերազմյան ժամանակահատվածում մեր տարածաշրջանում ձևավորված նոր ուժային հավասարակշռությունն է, նոր իրողություններն են և այդ տրամաբանությամբ շարունակվող որոշակի գործընթացները, որոնք, անշուշտ, բախվում են նաև Հնդկաստանի շահերին: Մասնավորապես, ինչպես նախապատերազմյան ժամանակահատվածում, պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան հատվածում առավել կարծրացող, խորացող Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան համագործակցությունն է, որը մեր տարածաշրջանում միաժամանակ ուղղված է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Այն որոշակի ուղերձներ է հղում նաև Ռուսաստանին, իսկ դեպի արևելք, մասնավորապես, վստահաբար վտանգում է և սպառնում է նաև Հնդկաստանի շահերին՝ հաշվի առնելով Հնդկաստան-Պակիստան բավական երկարաժամկետ հակամարտությունը»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Որպես երկրորդ հանգամանք փորձագետը նշում է Հնդկաստանի գլոբալ հավակնությունները՝ հնարավոր բոլոր տարածաշրջաններում և երկրներում սեփական ազդեցությունը մեծացնելու միտումով: Արմեն Պետրոսյանը հիշատակեց ԱՄՆ-ից եկող ազդակներն այն մասին, որ կարևորվում է Հնդկաստանի աշխարհաքաղաքական դերակատարումը:

«Երրորդ հանգամանքը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների շրջանակն է: Երկու երկրները Հայաստանի անկախացումից ի վեր, ունենալով զարգացման բավական լուրջ նախադրյալներ, այդուհանդերձ, չեն իրացրել համագործակցության իրենց ամբողջական ներուժը: Այնպես, որ և՛ տարածաշրջանում, և՛ աշխարհում, և՛ Հայաստանի համար ձևավորված նոր իրողությունների պայմաններում բավական կարևորվում է այս այցը և նոր հնարավորություններ են բացվում Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների համար: Դա և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ենթակառուցվածքների հարաբերությունների օրակարգն է: Որպես օրինակ հատկապես նշեմ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ծրագիրը, որտեղ բնականաբար հաշվի է առնվում Հայաստանի դերակատարումը որպես տարանցիկ երկիր»,-հավելեց փորձագետը:

Այլընտրանքային տրանսպորտային նախագծերը ծառայելու են և՛ Հնդկաստանի, և՛ Իրանի համար, և լինելու են որպես հակակշիռ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան առանցքին իրենց տարանցման հնարավորություններն ընդլայնելու նպատակով

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած պատմության մեջ առաջին այցը: Այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները: Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Դեսպանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով և ուրախ կլինի քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում