Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վտանգավոր գերսպասում Հայաստանում. ինչ է ուզում Իրանը

Իրանի շուրջ լարվածության առիթով, թուրք-իրանական և իրան-ադրբեջանական հարաբերություններում նկատվող լարվածության, փոխադարձ կոշտ հայտարարությունների առիթով հայաստանյան արձագանքները բավականաչափ ծանոթ են մարդկանց, ովքեր հետևում են համացանցին, հայկական սոցցանցերին, մեդիա-փորձագիտական տիրույթին: Այստեղ ծավալվում է մի ալիք՝ կազմակերպված, կամ ակամա, կամ ավելի շուտ՝ մասամբ կազմակերպված, իսկ մասամբ էլ ակամա ուժգնացվող, որը Հայաստանի հանրության մտապատկերում ձևավորում է Իրանի գործողությունների առնչությամբ գերսպասումներ: Մասնավորապես, սպասում և համոզում առ այն, որ Իրանը որևէ կերպ թույլ չի տա Ադրբեջանին և Թուրքիային «միջանցք» բացել Զանգեզուրով: Այն, որ Հայաստանի հանրության համար այդ հարցերը զգայուն են և արտաքին որևէ օժանդակ գործոն կարող է արժանանալ բուռն ընդունելության, բնական է, օբյեկտիվ: Սակայն, անբնական և անգամ վտանգավոր է, երբ Հայաստանի հանրության շրջանում կարող են ձևավորվել այդ առնչությամբ գերսպասումներ, այն էլ մի պարագայում, երբ ոչ միայն մշուշոտ է Իրանի անհանգստության բուն պատճառը՝ չնայած արվող հայտարարություններին ռեգիոնում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, այլ բուն պատճառը թերևս բոլորովին այլ տեղ է, ինչպես առիթ եմ ունեցել ասելու՝ ոչ թե միջանցքում, այլ «միջուկում», այսինքն Իրանի միջուկային ծրագրում: Եվ դա հաստատելու եկավ փաստորեն Իրանի արտգործնախարարի Մոսկվա այցն ու հանդիպումը Լավրովի հետ, որից առաջ Լավրովին զանգահարեց և միջուկային ծրագրի մասին խոսեց ԱՄՆ պետքարտուղարը: Իսկ Մոսկվայում հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարեց, որ Իրանը պետք է վերադառնա միջուկային հարցում բանակցության սեղանին և առկա վիճակը չի կարող շարունակվել երկար:

Իրանի գերխնդիրը միջուկային ծրագրի հարցն է, Իրանի համար «միջանցքը» գերխնդիր չէ, որքան էլ այդպես մատուցվում է քաղաքական ընթացիկ հռետորաբանության տեսանկյունից: Իրանի համար այդ, ինչպես նաև այլ ռեգիոնալ հարցերը գլխավոր հարցի սպասարկման միջոց են, ըստ այդմ ենթակա են այսպես ասած մոտեցման վերադասավորումների, կախված գլխավոր՝ միջուկային հարցում եղած անհրաժեշտություններից: Սա Իրանի այսպես ասած սուվերեն իրավունքն է՝ դասավորել իր խնդիրները, առաջնահերթությունները, դիտարկել ու հաշվարկել շահերը, ըստ այդմ սպասարկել դրանք: Հայաստանի համար առանցքային է այդ իրավիճակում մի կողմից իր շահերի շրջանակում աշխատել Իրանի հետ, մյուս կողմից բոլորովին չտրվել պատրանքների, գործել իր շահերի տրամաբանությամբ: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի մասնակցությունն իրանյան խաղի պետք է լինի բավականին զուսպ և սահմանափակ, հաշվի առնելով, որ խաղի մյուս կողմում միջազգային հանրությունն է, միջազգային այլ խոշոր խաղացողները: Այստեղ է, ահա, որ հանրության շրջանում գերսպասումների գեներացիան կարող է ունենալ միտում, դիտավորություն, որ Հայաստանի վրա գցվի պատասխանատվությունը այն դեպքում, երբ Իրանն իր համար գլխավոր խնդրում որևէ հարց լուծելիս անհրաժեշտ կգտնի պայմանավորվել Հայաստանի համար ոչ շահեկան տրամաբանության շրջանակում, Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ:

Խոսքն այն մասին է, որ գերսպասումների ձևավորումով, Հայաստանի հանրության շրջանում ձևավորվում է նաև մտայնություն, որ Հայաստանը աշխուժորեն պետք է գործի Իրանի հետ զուգահեռ: Մինչդեռ, ինչպես նշեցի, Հայաստանի խնդիրներն ու շահերը այստեղ ունեն բոլորովին այլ դասակարգում, քան Իրանինը: Հետևաբար, ընդհանուր հետաքրքրության ուղղությամբ առարկայական աշխատանքին զուգահեռ, որևէ այլ ուղղությամբ չպետք է լինի արհեստական որևէ մտայնության գեներացիա, որը Հայաստանի վրա կթողնի Իրանի վարած քաղաքականության պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում