Վրացի փրկարարները Բաթումում մասամբ փլուզված շենքի փլատակների տակից հանել են ևս երկու մարդու դի: Զոհերի ընդհանուր թիվը հասել է ութի, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ փրկարարները դուրս են բերել կնոջ և 12-ամյա պատանու դիեր: Փրկարարները շարունակում են տարածքի մաքրումը փլատակներից: Ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով՝ փլատակների տակ կարող է լինել ևս մեկ մարդ: