Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Քոչարյանի նկատմամբ Սփյուռքում որևէ մասնավոր հետաքրքրություն չկա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար ՎալերիԱշխեն Գործունյանը

-Տիկին Գործունյան, Նիկոլ Փաշինյանը օրերս Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է, որ ՀՅԴ-ականները Իրանում տարածում են՝ ՀՀ-ում սորոսական կառավարություն է, Սյունիքը հանձնվելու է։ Ընդհանրապես այս կուսակցության վարկը սփյուռքում ինչպիսի՞ն է։

-Ես դաշնակցականների հետ շատ կապ չունեմ, բայց կարող եմ ասել, որ նրանք շատ ավանդ ունեն սփյուռքում։ Հիմա ես նրանց կողմից ակտիվություն չեմ տեսնում։ Ֆրանսիայում վերջին քայլը, որ արեցին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ համատեղ գերիների ազատ արձակման ցույցն էր։ Ես վատառողջ էի, ներկա չեմ եղել ցույցին, բայց ինձ ասում են, որ շատ քիչ մարդ կար այդ ցույցին, ինչը նշանակում է, որ իրենք այդ ուժը, կշիռը չունեն, ինչպես ունեին ժամանակին։ Անցյալ տարի, երբ մեծ ցույցեր եղան պատերազմի ժամանակ, եղան` շնորհիվ Հայաստանի նոր եկած գաղութի երիտասարդության և ոչ թե Դաշնակցության կամ այլ կուսակցության։ Երիտասարդությունը կարողացավ համախմբել այդքան ժողովրդի, այդքան մեծ ցույցեր կազմակերպեցին։ Եվ ոչ միայն Դաշնակցությունը, սփյուռքի մեջ քաղաքական ավանդական կուսակցությունները պետք է ինքնաքննադատություն անեն, մտածեն, որ պատմությունը փոխվել է, ուրիշ իրականություն է, և արդյոք իրենք ճի՞շտ են, իրենց կեցվածքը ճի՞շտ է, թե սխալ։ Այն օրը, երբ իրենք ինքնաքննադատությամբ կզբաղվեն, իրենց շարքերից կմաքրեն նրանց, այդ օրը կսկսեն գործել։ Ես Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարությանն էլ եմ ասում, որ պետք է իրենք թողնեն երիտասադները գան։ Հիմա էլ եմ ասում՝ Դաշնակցություն և մյուսներ, թողեք, որ գան նրանք, որոնք ավելի պրագմատիկ են, ավելի ճիշտ են մտածում, քան հները։ Բայց մենք տեսնում ենք հակառակ պատկերը, կառչած են իրնեց աթոռներից, և դրանք միայն դաշնակցականները չեն։ Բայց պետք է գան երիտասարդները, որոնք ճիշտ կգնահատեն իրավիճակը։ Մե՜ծ գործեր կան անելու Սփյուռքում։

-Վերջին շրջանում ակտիվացել է նաև Քոչարյանը, իր թիմակիցներին ակտիվանալու կոչեր է անում, ասուլիսներ է տալիս։ Ընդհանրապես, Սփյուռքում նրա նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք է առկա։

-Դժբախտաբար, իսկ իմ դեպքում բարեբախտաբար, քանի որ ես նրան չեմ սիրում, նրա շուրջ չեն համախմբվի, սփյուռքում հետաքրքրություն չկա նրա նկատմամբ, ես նման բան չեմ նկատել։ Ես միշտ հետևում եմ, բայց որևէ մասնավոր հետաքրքրություն նրա նկատմամբ չի եղել, թող շները գոռան, իսկ քարավանը կանցնի։ Իր ժամանակն անցել է, բայց նա դա չի ուզում ընդունել։

Ի վերջո, կա պարզ իրողություն՝ ժողովուրդը որոշեց, որ իրեն չի ուզում, սա է դեմոկրատիան, որքան էլ ուզենք կամ չուզենք, և թող ավելի կառուցողական քայլեր անեն, թե ինչպես անեն օգնեն Հայաստանին, բայց դժբախտաբար իրենց աթոռին կառչած մարդիկ են։

-Սփյուռք-Հայաստան հարաբերությունները ինչպե՞ս եք գնահատում ներկա փուլում։

-Շատ վատ եմ գնահատում, որևէ քայլ այս հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ես չեմ տեսնում։ Երիտասարդներ կան, որ շատ լավ են աշխատում, շատ առողջ են աշխատում, բայց պետք է ամբողջ սփյուռքը կարողանա միավորվել և օգնել Հայաստանին, մանավանդ այսօր, որ այսքան ծանր վիճակ է, պետք է դեմոգրաֆիական խնդիրներ լուծեն Հայաստանում, մարդիկ չպետք է լքեն Հայաստանը։

Ես չեմ գտնում, որ սփյուռքահայությունը միավորված է Հայաստանի շուրջ, և նախկին ուժերը չեն թողնում, որ երիտասարդները գան և իրենք կազմակերպեն իրենց կապերը Սփյուռք-Հայաստանի շուրջ, պետք է հուսանք, որ մի բան կփոխվի։ Հուսանք, որ մինչև մեր մեռնելը Հայաստան-Սփյուռք կապերը կամրապնդվեն։

-Այս իշխանություն անո՞ւմ է քայլեր այդ կապերի ամրապնդման համար։

-Ես իրականում չեմ տեսնում, ես մեծ կամք չեմ տեսնում փոխելու այդ կապերը, կարող է այս կառավարությունը շատ ուրիշ բաներ ունի անելու։ Իշխանությունը պետք է կարողանա արթնացնել Սփյուռքը, սփյուռքը ուժ է, բայց կազակերպված ուժ պետք է լինի։

Ընկերներիցս մեկը ասաց՝ ինչու է հայ լինելը միայն տանջանք․․․ բայց պետք է հուսալ, լավատես լինել վաղվա օրվա համար․․․

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում