Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Քոչարյանն ու իր գլխավորած ուժը սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

-Պարոն Քոսյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ շատ փաստեր կան, որոնք վկայում են, որ պատերազմի ավարտը պլանավորված է եղել: Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի ակտիվացումը, նաև ակտիվ պայքար սկսելու հավակնությունները։

-Ռոբերտ Քոչարյանը հինգերորդ շարասյան կարկառուն առաջնորդն է: Նրա քաղաքական գործունեությունը մեծամասամբ պայմանավորված է դրանով, որը ենթադրում է իշխանությունը վերցնելու և ռևանշի օրակարգ: Իսկ մյուս մասը իր անձի և սեփականության պաշտպանությունն է արդարադատությունից: Այդ նպատակներին հասնելու համար նա կիրառում է զանազան մեթոդներ: Այդ մեթոդներից մեկն էլ դավադրությունների տեսություններ քարոզելն է: Դրանում նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Ընդհանրապես դավադրապաշտությունը նորություն չէ քաղաքականության մեջ, բայց այն, որպես կանոն՝ անցյալում բնորոշ է եղել լուսանցքային, փոքրաթիվ քաղաքական ուժերին ու խմբերին: Ցավոք սրտի, վերջին ժամանակաշրջանում դավադրապաշտությունը լուսանցքից ներխուժել է քաղաքական դաշտի կենտրոն: Դա հատուկ չէ միայն Հայաստանին, այլ ունի համաշխարհային բնույթ: Մի բան, որը չափազանց մտահոգիչ է, և արդեն իսկ խիստ վտանգավոր դրսևորումներ է ունենում:

Քոչարյանի մոտիվացիան հասկանալու համար դիտարկենք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմադիր գործունեությունը: Ի թիվս բազմաթիվ խելագար, դավադրապաշտ տեսությունների՝ Թրամփն առաջ է քաշել դրանցից թերևս ամենավտանգավորը, որ իբր նա ընտրություններում չի պարտվել, այլ պաշտոնից հեռացվել է դեմոկրատների դավադրությամբ, որոնք կեղծել են նախագահական ընտրությունները: Թրամփի բազմաթիվ հետևորդներ համարում են, որ նա շարունակում է մնալ օրինական նախագահ, իսկ Բայդենը կեղծ նախագահ է: Թե դա որքան վտանգավոր է, տեսանք հունվարի 6-ին, երբ դավադրապաշտ մտագարների ամբոխը ներխուժեց ԱՄՆ կոնգրեսի շենք՝ մի աննախադեպ խայտառակություն ԱՄՆ ողջ պատմության ընթացքում, որն ավարտվեց մարդկային զոհերով: Թրամփի համար կարևոր չէ, որ ոչ մի դատաքննություն ընտրակեղծիքներ երբևէ չի հայտնաբերել:  Կարևոր չէ նաև՝ Թրամփն ինքը հավատո՞ւմ է այդ տեսությանը, թե ոչ: Կարևորն այն է, որ իր հետևորդներն են հավատում և այդ ալիքի վրա նա շարունակում է պայքարել իշխանության դեմ:

Վերադառնալով հայաստանյան իրականություն՝ մենք էլ ունենք մեր բաժին խայտաբղետ դավադրությունների տեսությունները և դրանց հավատացող ամբոխներ: Քոչարյանը ընտրություններում ձախողվելուց հետո փորձում է դավադրապաշտ ամբոխներին հավաքել իր ազդեցության տակ և օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Հայաստանում նրա առաջ քաշած դավադրություններին հավատացողներ կան, և այդ թույնը մարդկանց մտքերում հետևողականորեն տարածելու պարագայում մեզ մոտ նույնպես կարող են լինել վտանգավոր դրսևորումներ: Քոչարյանն ու իր գլխավորած ուժը սպառնալիք են ոչ միայն ժողովրդավարական կարգին, այլ Հայաստանի ինքնիշխանությանը:

Կառավարությունը փոփոխություն է պատրաստել «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ, որտեղ նախատեսվում է Սփյուռքի պարտատոմսերի թողարկման դեպքում իրականացնել դրանց նկատմամբ պահանջարկի ուսումնասիրություն և դրա հիման վրա պարտատոմսերի տեղաբաշխմանն ուղղված ֆինանսական գործիքի մշակմանն ուղղված և կիրառման վերաբերյալ առաջարկի ներկայացում: Դուք ինչպե՞ս եք սա գնահատում, և ի՞նչ կտա այն ընդհանրապես: Արդյոք այս առումով սփյուռքում կա՞ ոգևորություն։

-Երեսուն տարի է՝ փորձում ենք գտնել սփյուռքին ներգրավելու իդեալական բանաձևը՝ բարեգործություն, գործարարություն, բնակարան գնել, և այլն: Ոչ մեկն էլ առանձին վերցրած իդեալական լուծում չէ, բայց բոլորն էլ կարևոր են: Այդ շարքում ավելանում է սփյուռքի պարտատոմսերի բանաձևը, որը հետաքրքիր նորարարություն է: Այն հնարավորություն կտա սփյուռքահային ներդրում ունենալ Հայաստանի զարգացման մեջ՝ առանց բիզնես ունենալու Հայաստանում, որը շատ ավելի բարդ է ու շատերին անհասանելի, քան պարտատոմս ձեռք բերելը: Առայժմս խանդավառություն կարծես թե չկա, բայց գոնե տեսականորեն բազմաթիվ սփյուռքահայերի հավանությանը պետք է որ արժանանա, երբ պարզ կլինի թե դա կոնկրետ ինչ է: Դրա հաջողությունը կախված է մի շարք հանգամանքներից. ի՞նչ ուղղություններ են ֆինանսավորվելու, որքան ժամանակով և ինչ պայմաններով, որքանով է այն լինելու թափանցիկ, ո՞րն է նվազագույն շեմը, և այլն:

Սփյուռքին ներգրավելու որքան շատ ֆորմատներ լինեն, այնքան շատ մարդիկ կարող են մասնակցել: Բարեգործությունը նույնպես շատ կարևոր է և չպետք է ետին պլան մղվի, հատկապես հիմա: Հիշու՞մ եք ինչ խանդավառությամբ էինք կառուցում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը: Յուրաքանչյուր հայ կարող էր հպարտությամբ ֆինանսավորել ճանապարհի ինչ որ հատված՝ մեկը մեկ մետր, մյուսը մեկ կիլոմետր, մյուսը երեսուն սանտիմետր: Այդպես միասնական կառուցեցինք կյանքի ճանապարհը:

Կարծում եմ թե ավանդական բարեգործությունը, և թե պարտատոմսերի նորամուծությունը կարող են ունենալ մեծ հաջողություն, եթե պետությունը ունենա հստակ մշակված ծրագրեր երեք հիմնական ուղղությամբ.

  1. Պաշտպանություն
  2. Գիտություն
  3. Բնակչության աճի խթանում

Պատկերացրեք ինչպիսի խանդավառությամբ կարող ենք բոլորս մասնակցել այդպիսի ծրագրերի: Մեկը կարող է իր լուման ունենալ տասը փամփուշտ ձեռք բերելու մեջ, մյուսը մեկ մետր խրամատ կահավորելու, մյուսը մեկ գիտական ծրագրի օժանդակելու, մյուսը երեք ԱԹՍ-ի արտադրության, մյուսը մեկ բազմազավակ ընտանիքի օժանդակելու, և այլն: Յուրաքանչյուրն ըստ իր կարողության: Սփյուռքը ունի շատ ավելի մեծ պոտենցիալ, քան օգտագործվում է: Դա մենք տեսանք 44-օրյա պատերազմի ժամանակ: Այս երեք նպատակային ուղղությունների կարևորությունը հասկանում է ողջ հայությունը: Ցանկության դեպքում կարող ենք հսկայական ֆինանսական հոսքեր ապահովել և հզորացնել Հայաստանը:

-Տեսակետ կա, որ աշխարհում փոխվում է Հայաստանի և Հայ դատի հետ կապված հարցերի առաջ մղումը։ Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը փոխարինվել են Հայաստանի անվտանգության և Արցախի հիմնահարցերով։ Ի՞նչ դիտարկում ունեք դուք։

-Դա հետաքրքիր տեսակետ է, բայց համոզված չեմ, որ ամբողջովին այդպես է: ԱՄՆ-ի ճանաչումից հետո ցեղասպանության հարցը այլևս տաբու չէ, և դրա արդյունքում խնդիրը միջազգայնորեն ավելի հանրաճանաչ է դարձել: Բայց իմ կարծիքով Հայաստանի անվտանգությունը և Արցախի հիմնահարցը անմիջական կապ չունեն ցեղասպանության ճանաչման հետ: Ինչպես նախկինում, հիմա էլ պետությունները հետապնդում են իրենց շահերը, և երբ դրանք համընկնում են Հայաստանի շահերին, տեսնում ենք հետաքրքրություն մեր հիմնախնդիրների նկատմամբ: Ցեղասպանության ճանաչումը նույնպես կարող մտնել ընդհանուր քաղաքական շահերի մեջ:

Սփյուռքն այս իրավիճակում ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանի՝ այս իրավիճակից դուրս բերման հարցում, ՀայաստանՍփյուռք հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում։

-Ամենաառաջնային խնդիրը այս պահին Հայաստանի անվտանգությունն է, որը կախված է Հայաստանի տնտեսական վիճակից: Իմ կարծիքով սփյուռքը պետք այս երկու հարցերը դարձնի առաջնային և սերտորեն համագործակցի Հայաստանի հետ:

Սփյուռքը պետք է լինի Հայաստանի ձեռքերն ու ոտքերը դրսում: Դա կարող է լինել շատ ավելի արդյունավետ համագործակցություն, քան կա: Դա չի նշանակում, որ սփյուռքը պետք է պարզապես Հայաստանից ստացված կարգադրություններով գործի: Բոլորովին էլ ոչ: Ինչպես նախկինում այս մասին խոսել ենք, սփյուռքը կարող է խորհրդակցական դեր ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության ձևավորման և արտաքին գործարար հարաբերությունների ուղղությամբ, իսկ որոշ հարցերում, օրինակ՝ լոբբիստական ասպարեզում նույնիսկ առաջնորդել:

Այս փուլում սփյուռքում տրամադրությունները տարբեր են և որոշակի չափով կապված են Հայաստանի ներքաղաքական հակասությունների հետ: Որոշ շրջանակներ  ներկուսակցական պայքարը տեղափոխել են սփյուռք: Ինչ խոսք, դա էլ է բնական և շատ հարցերում անհրաժեշտ: Ցանկացած սփյուռքահայ տիրոջ իրավունքով կարող է Հայաստանի ներքաղաքական հարցերում ունենալ ցանկացած դիրքորոշում: Բայց, օրինակի համար, Հայաստանի նորանշանակ դեսպանի դեմ ընթացող արշավը անհասկանալի է, հաշվի առնելով որ դեսպանը նոր է և չի էլ հասցրել իրեն դրևորել: Չեմ տեսնում, թե դա որևէ օգուտ կբերի մեր պետությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում