Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել՝ կապված Բաթում քաղաքում բազմահարկ շենքի մասնակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան հետ: Այդ մասին, ТАСС -ի փոխանցմամբ, շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Խորին ցավ եմ հայտնում Բաթումում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և ցավակցում զոհերի ընտանիքի անդամներին և հարազատներին: Ամբողջ Վրաստանը սգում է նրանց հետ: Իմ որոշման համաձայն` զոհերի հիշատակի կապակցությամբ հոկտեմբերի 11-ը սգո օր կհայտարարվի», – գրել է Ղարիբաշվիլին Facebook-ում:
Պետությունը ամեն տեսակի օգնություն կտրամադրի տուժածներին: Միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, հավելել է կառավարության ղեկավարը: