ԵՄ 12 երկրների ՆԳ նախարարներ նամակ են ուղարկել Եվրահանձնաժողով՝ անօրինական միգրանտների հոսքը սահմանափակելու համար սահմանային ցանկապատեր կառուցելու համար հավելյալ և պատշաճ ֆինանսավորում տրամադրելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է DW-ն։
Նամակում նշվում է, որ այդ քայլն անհրաժեշտ է՝ դիմակայելու միգրանտներին որպես զենք օգտագործելու ԵՄ-ի հարևան երկրների փորձերին։
Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել Ավստրիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Չեխիայի, Դանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի ՆԳ նախաարները։
Հոկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում կայացել է ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում նրանք քննարկել են բլոկի արտաքին սահմանների ամրապնդման հարցերը, ինչպես նաև ժամանող միգրանտների նկատմամբ գործողությունները։