Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ընդամենը երկու քայլ․ Հայաստանը ենթախմբում կզբաղեցնի երկրորդ տեղը, եթե․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Մեր գլխավոր թիմը Ռեյկյավիկից Բուխարեստ է մենում մեկ միավորով։ Իսլանդիայի դեմ երեկ կայացած խաղում մոտ էինք հաղթանակին և մեծ հաշվով վատ ֆուտբոլ չցուցադրեցինք։ Ինչ խոսք երեք միավոր վաստակելու դեպքում կլինեինք շատ ավելի նպաստավոր դիրքում, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք, պայքարը շարունակվում է։ Ու քանի դեռ մերոնք թեկուզ տեսական՝ մինիմալ հնարավորություն ունեն ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղցնելու, մենք բարոյական որևէ իրավունք չունենք տրտնջալու կամ հիասթափվելու։ Լարված պայքարում կարևոր դերակատարություն ունի նաև հոգեբանական գործոնը և մենք պարտավոր ենք հավաքականին, հավաքականի մարզիչներին ու ֆուտբոլիստներին փոախանցելու միայն դրական լիցքեր։ Իսկ իրականում մեր հավաքականն ունի ոչ թե տեսական այլ իրական հնարավորություն J ենփախմբում երկրորդ հորիզոնականը զբաղցնելու։

Ավելին, ունենք հնարավորություն ընդամենը երկու քայլով այդ խնդիրը լուծելու։ Իսկ ինչ է հարկավոր բաղձալի նպատակին հասնելու համար։ Անհրաժեշտ է առաջիկա երկու հանդիպումներում վաստակել 6 միավոր։ Երկու օր անց Բուխարեստում Ռումինիային հաղթելուց հետո, մերոնք նոյեմբերի 11-ին Երևանում պետք է 3 միավոր վաստակեն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։ Այո խնդիրը բարդ է, բայց ոչ անհնարին։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Պարզագույն օրինակ Եթե ենթախմբում ներկայիս դիրքում հայտնվեինք վերջին հանդիպումներում հաղթելու արդյունքում ապա մեծ խանդավառությամբ կմոտենայինք առջիկա խաղին։ Վստահաբար կարող ենք ասել, որ մեր ֆուտբոլիստները կարող են․․․։ Ռումինիային արդեն հաղթել ենք ընթացիկ շրջափուլում և պետք է անենք հնարավորին ու անհնարինը նորից հաղթելու համար։ Այս պահին մենք ողջ ներուժը պետք է կենտրոնացնենք Բուխարեստում կայանալիք հանդիպման վրա։ Հանդիպում, որը եզրափակչի նշանակություն ունի։ Այս պահին մեր ենթախմբի առաջատար Գերմանիան ունի 18 միավոր և երկու օր անց Հյուսային Մակեդոնիային հաղթելու դեպքում խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ կապահովի առաջին տեղը։ Մենք և Հյուսիսային Մակեդոնիան ունենք 12-ական միավոր, իսկ Ռումինիան 10 միավորով 4-րդն է։ Այսինքն ռումինացիներին հաղթելու դեպքում կհայնտվենք շահավետ դիրքում։

Ավելի ստույգ բարահաջող ելքի պարագայում վերջին երկու տուրերից առաջ 5 միավորի առավելություն կստանանք Ռումինիայի և երեք միավորի առավելություն Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ։ Իսլանդիայի հետ խաղից առաջ խոսում էինք առաջիկա երեք խաղում 7 միավորով երկորդ հորիզոնականը ապահովելու մասին։ Ռեյկյավիկում վաստակեցինք այդ 7 միավորից առաջինը, մնաց 6-ը։ Անդրադառնանք նաև երեկվա խաղին։ Մեր ֆուտբոլիստները մեծ հաշվով առավելություն ունեին, բայց կրկին խնդիրներ ունեցանք առջևի գծում։ 4-1-4-1 խաղային սխեմայով Խոակին Կապառոսը փորձել էր փակել նոմինալ կենտրոնականի բացը։ Օբյետիվ պատճառով կենտրոնական հարձակվողի՝ այսպես ասած գոլ խփողի խնդիրը չլուծվեց և շարունակում է օրակարգային մնալ։ Որոշակի խնդիրներ կային նաև պաշտպանության ձախ եզրում, որը կարգավորելն կարծում ենք ավելի հեշտ է։ Սխալների և բացթողումների մասին ավելի մանրամասն կխոսենք ընտրական ցիկլի ավարտից հետո։

Կրկնում ենք, եթե մերոնք նույնիսկ 1 տոկոս հնարավորություն ունեն երկրորդ հորզոնանը զբաղցնելու մենք պետք է նայենք առաջ և փորձենք գնալ առաջ։ Այս պահին հնարավորությունն իրական է և մենք հավատում ենք, որ մերոնք Բուխարեստում կվաստակեն 3 միավոր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում