Wednesday, 07 06 2023
14:00
ՄԱԿ-ը նախազգուշացրել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման ծանր և երկարաժամկետ հետևանքների մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ վարչակազմի համար հայ-ադրբեջանական բանակցությունները դարձել են պատվի հարց
Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերը հասել են 62-ի, զոհերի թիվն աճել է
Պետք է գրել զինգրքույկներում. Անդրանիկ Քոչարյանը` 44-օրյային ՆԳՆ ծառայողների մասնակցության մասին
13:40
Կախովկայի ՀԷԿ-ի ավերումից հետո 7 մարդ անհետ կորել է, 1 գյուղ անցել է ջրի տակ
Ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում խաղաղապահները չերևան. Արցախի ՄԻՊ
Հարկային բնույթի հանցագործություններն ու մաքսանենգության դեպքերը կքննի Քննչական կոմիտեն
13:30
Գերմանական ThyssenKrupp-ը կարող է Հնդկաստանին վեց սուզանավ մատակարարել
13:20
ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ընդդեմ Ռուսաստանի
13:10
Գերմանիան պատրաստ է սուզանավեր վաճառել Հնդկաստանին
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Շվեդիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը
Նոր հնարավորություն ՓՄՁ-ներին. ՍՊԸ-ները կկարողանան շահույթը բաշխել եռամսյակը մեկ
Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց
Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 27, մարտի 1 կազմակերպել է ՌԴ-ն, բայց արդյո՞ք այսօր այդ ռեսուրսն առկա է
12:40
Կախովկայի ՀԷԿ-ի պատնեշի ոչնչացումը բարելավել է ռուսական զորքերի դիրքերը
Հայաստանն ու Չինաստանը կխորացնեն համագործակցությունը առողջապահության ոլորտում
Հիմա տուգանելո՞ւ եք մուգ ապակիների համար, թե՞ ոչ
Գրքի կազմի մեջ թմրանյութ են լցրել և փորձել արտահանել Հայաստանից
4 տարի անցել է, եթե կարևոր էր Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչու՞ եք հիմա բերել
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
12:10
Նավթի գները նվազել են. 06-06-23
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բաքուն հրաժարվում է ու կոշտացնում, ի՞նչ է ասում Վաշինգտոնը
Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների փոխանակման պայմանագիրը
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում հիմնականում քննության առնվեցին մարզպետի նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները։

Ինչպես զեկուցեց մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, հանձնարարականները հիմնականում վերաբերում էին համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, համավարակի դեմ իրականացվող պատվաստումների, համայնքների խոշորացման քաղաքականության հանրային իրազեկման, առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգի ու ժամանակացույցի, կատարողական կարգապահության, զարգացման նոր ծրագրերի իրականացման նպատակով ներդրումների նոր աղբյուրների որոնման եւ ներգրավման, աշխատանքային արդյունավետության բարձրացման, առանձին ճանապարհահատվածներում նկատված կենցաղային աղբի թափոնների հեռացման հետ կապված հարցերին։

«Պետք է բոլոր ուղղություններով ու միջոցներով օժանդակել համայնքապետարաններին, գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մինչեւ տարեվերջ տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվեն ամբողջությամբ։ Համավարակի դեմ պատվաստումների ցուցանիշներն առայժմ գոհացուցիչ չեն։ Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է օժանդակել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը, պատվաստումներ իրականացնող կազմակերպություններին։ Ասել է, թե յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ու աշխատակից պետք է բացատրական աշխատանք տանի, որպեսզի պատվաստումների դեմ որեւէ հակաքարոզչություն չիրականացվի, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս շատ թվով ընդգրկվեն պատվաստումներում, քանի որ դա այն արդյունավետ ճանապարհն է, որը կարող է կանխարգելիչ դեր խաղալ համավարակի դեմ։ Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման պետական քաղաքականության ներդրմանը, պետք է շեշտեմ, որ առայժմ համայնքների հիմնական մասում բնակիչները բավարար չափով իրազեկված չեն համայնքների խոշորացման դեպքում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման հեռանկարներին, որոնք ավելի շուտ հենց բխում են բնակչության շահերից։ Դրա համար հարկավոր է կազմակերպել հանրային լայն իրազեկում ու քննարկում, որպեսզի բնակչությունը, ինչու ոչ, նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, տարբեր ոլորտների աշխատողները հստակորեն պատկերացնեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում ՏԻՄ ոլորտում ու պետական կառավարման համակարգում այս տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո, ինչ դրական ազդեցություն է թողնելու համայնքների խոշորացումը մեր երկրի զարգացման տեսանկյունից։ Զարգացման նոր ծրագրերի կազմման ու իրականացման համար հարկավոր է համագործակցության եզրեր ստեղծել դոնոր կամ գործընկեր կազմակերպությունների, ներդրումների պատրաստ անձանց հետ»,-հանձնարարեց մարզպետը, հավելելով, որ այսուհետ ամեն ուրբաթ կհրավիրվի աշխատանքային խորհրդակցություն, որտեղ եւ քննության կառնվեն նախորդ խորհրդակցության հանձնարարականի կատարման արդյունքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում