Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության հերթական դեպքը

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում են հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի նոր դեպքեր: Այս անգամ օպերատիվ աշխատակիցները բացահայտել են ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի ապօրինի վաճառքի փորձերը: Մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում տեղադրված օղիների վաճառքը կասկածելի է եղել Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների համար:

List.am ինտերնետային կայքի «AABBCC» օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել է «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակներում գնվել են 177.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ՝ 62 շիշ: Կասկածելի են եղել նշված խմիչքների վաճառքի գները, նաև տնտեսվարող սուբյեկտի մասին վկայող տեղեկություններ, վաճառողի մատակարարման հասցեի նշագրումներ: Օղիների վրա փակցված ակցիզային դրոշմանիշների հետազոտումից պարզվել է, որ խմիչքները դրոշմավորված են ոչ ամբողջական ակցիզային դրոշմանիշերով, այսինքն՝ դրանք կտրված են եղել ու բաժանված երկու մասի: Նման եղանակով դրոշմավորումը հնարավորություն է տալիս բազմակի օգտագործել ակցիզային դրոշմանիշերը։ Օղիների այդ ամբողջ խմբաքանակը կենթարկվի համապատասխան փորձաքնության:

Իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օղիները վաճառող ֆիզիկական անձը, առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է առևտրային գործունեությամբ, որը միաժամանակ առաջացնում է պատասխանատվություն՝ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի համաձայն։

ՀՕՀ վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են նաև ծխախոտի ապօրինի վաճառքի դեպք: List.am կայքի միջոցով գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի նկատմամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք են բերվել նաև 260․000 դրամ ընդհանուր արժեքով Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված՝ առանց ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 1200 տուփ տարբեր տեսակի սիգարետներ։

Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ ֆիզիկական անձը, առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է առևտրային գործունեությամբ, որն առաջացնում է պատասխանատվություն Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով։

Վարչությունը հետևողական է ոչ միայն նման հանցավոր մեխանիզմների և դրանց կազմակերպիչների բացահայտելու գործում, այլև` կանխելու օրինախախտման փորձերը։ Ակնհայտ է, որ նման կարգի խախտումները չեն կարող ստվերում երկար մնալ: Տնտեսվարող սուբյեկտներին ՊԵԿ-ը հորդորում է գործել բացառապես օրենքի դաշտում, խուսափել կեղծիքից ու խաբեությունից, միաժամանակ նախազգուշացնում է՝ հարկեր չվճարելու դիտավորությամբ հարկվող օբյեկտները թաքցնելու դեպքում կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում