Wednesday, 07 06 2023
Հայաստանն ու Չինաստանը կխորացնեն համագործակցությունը առողջապահության ոլորտում
Հիմա տուգանելո՞ւ եք մուգ ապակիների համար, թե՞ ոչ
Գրքի կազմի մեջ թմրանյութ են լցրել և փորձել արտահանել Հայաստանից
4 տարի անցել է, եթե կարևոր էր Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչու՞ եք հիմա բերել
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
12:10
Նավթի գները նվազել են. 06-06-23
Բաքուն հրաժարվում է ու կոշտացնում, ի՞նչ է ասում Վաշինգտոնը
Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների փոխանակման պայմանագիրը
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար
Հեղուկ գազի գինը – Հունիս 7, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 7, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 7, 2023
Փաշինյանը մեկնեց ՌԴ
Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով մահացել է
11:20
«Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է»․ Աբդոլլահիան
Սելավը վնասել է ՀԿԵ-ի երկաթուղային գիծը. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում
Խոսեցին նաև ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին. Կանադայի վարչապետը հայտնել է Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հանդիպման մասին
Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին
Ինչ են գնում հայերը Wildberries-ից․ «Հրապարակ»
ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը տուգանվել է 200 հազար դրամով․ «Հետք»
ՀՀ նոր մարտահրավերը. ուրվագծվում է Հայկական նոր ատոմակայանի ճակատագիրը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Նախարարությունում թափուր հաստիքներ են. «Ժողովուրդ»
09:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարտաֆիլմի առիթը եղել է կնոջ թեման․ «Հրապարակ»
Ոչ միայն վարչապետի ցուցմունքը, այլև ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցը պետք է դառնա հրապարակային
Փորձում են աչք փակել Փարաքար գյուղապետի մասնակցությամբ միջադեպի վրա. «Ժողովուրդ»

Ադրբեջանի նկրտումներն ու հայ-իրանական գործընկերությունը. ՏԱՍՍ-ը ծավալուն հոդված է հրապարակել

Ռուսական ՏԱՍՍ-ը հրապարակել է «Հետղարաբաղյան սինդրոմ. թե ինչու Թեհրանի և Բաքվի հակամարտությունը չի կարգավորվի» վերնագրով ծավալուն հոդված՝ անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում Հայաստանի հետ Իրանի գործընկերային, հեռանկարային հարաբերություններին:

Հոդվածագիրը նկատել է՝ 2010-ականներին թվում էր, որ Բաքուն և Թեհրանը, միմյանց նկատմամբ երկար տարիների անվստահությունից հետո, վերջապես գտել են լիարժեք համագործակցության հիմքը, սակայն Ղարաբաղում վերջին պատերազմը փոխել է  ինչպես ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, այնպես էլ ադրբեջանական կողմի դիրքորոշումը:

«Իրավիճակի ներկայիս սրման սկզբնական պատճառը Ադրբեջանի փորձերն էին`սահմանափակել Իրանի հետ Հայաստանի կապերը: Սակայն խնդիրները չեն սահմանափակվում միայն այս հարցով»,-նշել է հոդվածագիրն ու հավելել, որ Թեհրանն անհանգստացած է նաև Ադրբեջանում Իսրայելի ներկայությամբ:

Շեշտվում է, որ Թեհրանը գտնվում է միջազգային լուրջ մեկուսացման մեջ՝ վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության պատճառով, և շահագրգռված է գտնելու այդ սահմանափակումները հաղթահարելու ուղիներ: Նշվում է, որ Հայաստանն Իրանի համար այդ առումով լավ գործընկեր է: «Հայկական կողմն Իրանի համար արժեքավոր տնտեսական գործընկեր է: 2020 թվականի վերջին երկրների միջև առևտուրը կազմել է 400 մլն դոլար»,-նշել է հոդվածագիրը:

Հոդվածում շեշտվում է այն հանգամանքը, որ  Թեհրանը Հայաստանին մատակարարում է սննդամթերք և արդյունաբերական արտադրանք, ինչպես նաև նավթամթերք և գազ:

Հիշատակվում է նաև դեռ 2018-ին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ  առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման, դրա հեռանկարների մասին: «Հայաստանը մնում է ԵԱՏՄ միակ պետությունը, որը սահմանակից է Իրանին: Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ իրանական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման համար»,-ասված է հոդվածում:

Հոդվածագիրը նկատել է, որ Ադրբեջանը  շահագրգռված է Իրանի և Հայաստանի միջև առևտրի ամբողջական դադարեցմամբ՝ շեշտելով, որ արդեն իսկ տնտեսական ծանր վիճակում գտնվող Թեհրանի համար այս մոտեցումը բացարձակապես անընդունելի է: «Զարմանալի չէ, որ Բաքվի հայտարարությունները՝ դեպի Նախիջևան միջանցք ունենալու և այդպիսով իրանա-հայկական սահմանը վերահսկողության տակ առնելու մտադրության մասին, իրանական կողմից բուռն բողոքի պատճառ են դարձել»,-նշված է հոդվածում:

Նշվում է, որ Ադրբեջանի աճող ամբիցիաները կշարունակեն դրդել այդ երկրի իշխանություններին `խոչընդոտել Հայաստանի հետ Իրանի կապերին: Հոդվածագիրը նկատել է, որ ադրբեջանական հասարակությունը, ոգևորված վերջին հաջողություններից, նկատելի ճնշում է գործադրում Բաքվում որոշումների կայացման վրա: «Իրանն իր հերթին կշարունակի պնդել, որ իր ազգային շահերը պետք է հաշվի առնվեն»,-նշել է հոդվածագիրը:

Նա նկատել է, որ Իրանը մտադիր չէ նահանջել:

«Հնարավոր փոխզիջում կարող է լինել դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու գաղափարից Ադրբեջանի հրաժարվելը: Ավելին, Ռուսաստանը կարող է նաև դեմ լինել այս հարցի ռազմական լուծմանը: Իզուր չէ, որ Իրանի ԱԳՆ-ն արդեն կոչ է արել Մոսկվային հայտնել իր դիրքորոշումը՝ տարածաշրջանում հնարավոր սահմանների փոփոխման հարցով»,-ասված է հոդվածում:

Շեշտվում է, որ փոխզիջումն այս դեպքում պետք է գա բացառապես Ադրբեջանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում