Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Վրաստանը փոխում է դիրքորոշումը. Երևանի նոր առերեսումը

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին անդրադառնալով «3+3» ձևաչափին և Վրաստանի մոտեցմանը նշել է, թե Վրաստանի համար իհարկե դժվար է Ռուսաստանի հետ լինել մեկ ձևաչափում, բայց մյուս կողմից Թբիլիսին չպետք է լինի աշխարհաքաղաքական գործընթացներից դուրս: Փաստորեն, Վրաստանը չի դրսևորում ձևաչափի միարժեք մերժման դիրքորոշում, ինչի վերաբերյալ առիթ ունեցա խոսել Մոսկվա-Իրան արտգործնախարարների մակարդակով մոսկովյան բանակցությունից հետո: Մասնավորապես, եթե «3+3» ձևաչափը դիտարկվում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխուժացմանը զուգահեռ, ապա այդ դեպքում կա որոշակի հավանականություն, որ այդ ձևաչափի հանդեպ Վրաստանի մերժման դիրքորոշումը կվերափոխվի, հաշվի առնելով այն, որ Մինսկի խմբի համանախագահության գործոնը կապահովի այսպես ասած կարևոր բալանս՝ ԱՄՆ ու Ֆրանսիայի ներգրավվածությամբ: Ավելին, այստեղ ուշադրության է արժանի այն, որ այդ կերպ Վրաստանն էլ ներկայացնում է հայ-ադրբեջանական միջնորդության հայտ, ոչ առանց ԱՄՆ օժանդակության: Այդ մասին էլ Դավիթ Զալկալիանին խոսել է գրեթե բաց տեքստով: Ըստ այդմ, «3+3»-ը որպես քննարկվող թեմա կարող է դառնալ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխուժացումը գործնականացնելու համար կիրառվող փոխզիջումային խաղաքարտ: Վրաստանի արտգործնախարարի դիրքորոշման արտահայտումը խոսում է այդ գործընթացի զգալի հավանականության մասին:

https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/07/0d/23717147_0:0:2983:1679_1920x0_80_0_0_05c6b9d6deac11c01b22d4fcc8baf1fb.jpg.webp

Վրաստանի մերժումը դիտարկվում էր իբրև Հայաստանի համար ոչ նպաստավոր ձևաչափից Երևանի խուսափելու միջոց, այն նկատառումով, որ Ռուսաստանի գործոնը Հայաստանին թույլ չի տալիս հրաժարվել միարժեք: Ստացվում է, որ, Վրաստանի դիրքորոշան փոփոխությունը կարող է Հայաստանին առերեսել անցանկալի փաստի՝ սեփական դիրքորոշման արտահայտման անհրաժեշտությանը: Հայաստանի վարչապետն այդ առումով հայտարարել է, որ Հայաստանը պետք է դիտարկի, թե առարկայորեն ինչ ձևաչափի մասին է խոսքը, որպեսզի գնահատի, թե որքանով է դա համարվում մեզ համար հնարավորություն և որքանով է դա ռիսկ, որից պետք է խուսափել: Հայաստանում հնչում են կարծիքներ, որ «3+3»-ից պետք է խուսափել աներկբա, որովհետև դա ձևաչափ է, որը ռեգիոնից դուրս է թողնում Արևմուտքը: Իրականում, եթե խոսքը զուգահեռ զարգացման մասին է, 3+3-ը կարող է լինել ռեգիոն Արևմուտքի վերադարձը ապահովելու այսպես ասած փոխզիջումային միջոց: Այսինքն, քննարկվում է «3+3»-ը, եթե ռեգիոնալ խաղացողները, մասնավորապես Ռուսաստանն ու Թոււրքիան չեն տորպեդահարում Մինսկի խմբի համանախագահության, այսինքն ԱՄՆ ու Ֆրանսիայի դերակատարման աշխուժացման նախաձեռնությունը: Անկասկած է, որ երկու զուգահեռները ծավալվում են, ու քանի դեռ դրանք ծավալվում են զուգահեռ, Հայաստանը անշուշտ միանգամայն աչալուրջ, զգոն, սակայն ճկուն կերպով պետք է փորձի խաղալ այդ գործընթացում, չդառնալով զուգահեռները արգելակելու պատճառ, որը կարող է սադրել Մինսկի խմբի համանախագահության ակտիվացման արգելակում: Իսկ Հայաստանի համար առանցքային է այն, որ արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտության հարցը լինի Մինսկի խմբի համանախագահության, այլ ոչ թե որևէ ուրիշ ձևաչափի ներքո, անկախ դրա թվաբանական դասավորությունից: Հայաստանն այսպես ասած «3+3»-ի միտքը կամ գաղափարը պետք է դիտարկի Մինսկի խմբի համանախագահության աշխուժացման և հայ-ադրբեջանական հարցը այդ համանախագահության ներքո խաղաղ գործընթաց վերադարձնելու ռազմավարական նշանակության խնդրի լուծման միջոց: Ըստ այդմ, Հայաստանին հարկավոր է աշխատել ոչ թե մերժելու, այլ կառավարելու ուղղությամբ՝ այնքանով, որքանով այն կարող է օգտակար լինել Մինսկի համանախագահության ձևաչափին թափ հաղորդելու, շարժիչը գործի գցելու համար: Թեև,  կան նշաններ, որ շարժիչը գցված է գործի և խնդիրն այժմ մեքենան տեղից շարժելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում