Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է․ ՀՀ-ում Սլովենիայի դեսպան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հոկտեմբերի 7-ին հյուրընկալվել է ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը, որն իր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններն է ղեկավարում նաև Ուկրաինայում և Վրաստանում (նստավայրը՝ Կիև)։ Այս մասին հայտնում են ՀԱԳՄ-ից, նշելով, որ դեսպանին ուղեկցում էր Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աստվածատրյանը։

Հյուրերին ՀԱԳՄ կառուցվածքին ու գործունեության ուղղություններին ծանոթացրել է Միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նա անդրադարձել է հայաստանյան տնտեսության այն ոլորտներին, որոնք հետաքրքրական են թե՜ արտաքին ներդրումների, թե՜ արտահանման առումներով։

Ըստ Ներսես Կարամանուկյանի՝ երկկողմ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել մասնավորապես գյուղվերամշակման, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հանքարդյունաբերության բնագավառները։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ սերտացող ինտեգրման գործընթացում, աշխույժ տնտեսական կապեր ունենալով տարածաշրջանի մի շարք երկրների հետ, լավ գործընկեր և կամուրջ կարող է հանդիսանալ արտասահմանյան ներդրողների համար։

«Մեր երկու երկրների միջև եղած տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»,-նշել է Հայաստանում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպանը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ակտիվացնել գործարար շրջանակների անմիջական կապերը, մեծ դեր ունի խաղալու նաև ժողովրդական դիվանագիտությունը։

Դեսպանի հավաստմամբ՝ Սլովենիան, լինելով Եվրամիության համեմատաբար նոր անդամներից, կարող է ինտեգրացիոն իր փորձառությունը հաղորդել հայկական կողմին՝ նպաստել տնտեսական փոխգործակցության խորացմանը։

Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոսն իր հերթին նշեց հնարավոր երկկողմ համագործակցության ուղղությունները՝ որակելով դրանք հեռանկարային։ Նա շեշտադրեց առողջապահության, ինժեներական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները։ Ռուբեն Աստվածատրյանի համոզմամբ՝ հնարավորությունները մեծ են, բայց երկու կողմում էլ բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը միմյանց տնտեսական ներուժի, շուկաների առանձնահատկությունների մասին, և այս առումով զգալի աշխատանք կա կատարելու։

Արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը ՀԱԳՄ փոխնախագահին է փոխանցել Սլովենիայի առևտրի և արդյունաբերության պալատի տնօրեն Մաթեյ Ռոջելժի նամակը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնում խորացնելու երկու կառույցների միջև փոխհարաբերությունները՝ առաջարկում սահմանել աշխատանքային շփումների ժամանակացույց։

Հանդիպմանը ներկա էին Սլովենիայի դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդական Տարաս Պրուտուլան, ՀԱԳՄ տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Միության նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում