Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել «3+3» ձևաչափին, ընդ որում՝ երկիրը պետք է ներկայացվածլինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում։Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստատեսությանըտված հարցազրույցումայս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը «քննարկել են նաև «3+3» ձևաչափ ստեղծելու մասին նախաձեռնությունը․ երեք անդրկովկասյան երկրներն ու նրանց երեք մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան»:
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ դիվանագիտորեն Վրաստանի ԱԳ նախարարն ասում է՝ եթե 3+2-ը համաձայն են և միակ դեմը Վրաստանն է, քանի որ կան խնդիրներ Ռուսաստանի հետ, և ամենակարևորը՝ չկա արևմուտքը, իրենք խոչընդոտ չեն լինի, ինչ-որ ձևով ներկայացված կլինեն․«Բայց քողարկված հուշում է՝ իրենց շահերից չի բխում ու շահագրգռված չեն, որ այդ նախագիծն իրականություն դառնա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում