Tuesday, 23 04 2024
-
15:44
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Լուրերի օրվա թողարկում 14։00
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

ԲԴԽ-ն հերքում է

Օրերս «armlur.am» տեղեկատվական կայքում տեղ գտած՝ «Վճռաբեկ դատարանն աշխատում է գլխավոր դատախազության համար. փաստաբանների բացայտումը» վերտառությամբ հրապարակման շրջանակներում ներկայացվել է փաստաբան Վահան Հովհաննիսյանի հարցազրույցը, որի ընթացքում վերջինս վկայակոչելով մի շարք անկցորդ թվային տվյալներ, կատեգորիկ եզրահանգում է արել այն մասին, թե Վճռաբեկ դատարանը հիմնականում վարույթ է ընդունում գլխավոր դատախազության բողոքները և մերժում փաստաբանների բողոքները վարույթ ընդունելը՝ արդյունքում հնչեցնելով ոչ կոռեկտ, անհիմն ու չփաստարկված գնահատականներ:

Հրապարակմանը կարելի էր չարձագանքել, եթե ակնհայտ չլիներ, որ վիճակագրական տվյալներ ներկայացնողն ու «վերլուծություն» կատարողը ցուցաբերել են սիրողական մոտեցում, որը հիմնված է թվերի ոչ պատշաճ, պարզունակ համադրության վրա և կրում է ընդգծված ապատեղեկատվական բնույթ։

Հրապարակման բովանդակությունից հետևում է, որ «վերլուծության» հեղինակն իր դատողությունները կառուցել է մոտ երկու ամիսների ընթացքում (2021 թվականի հունիսի 21-ից մինչև օգոստոսի 18-ը) վճռաբեկ բողոքների վերաբերյալ կցկտուր տվյալների վկայակոչմամբ, մինչդեռ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում, փաստարկված դատողություններ և առավել ևս կատեգորիկ եզրահանգում հնարավոր կլիներ անել առնվազն կիսամյակի (վեց ամիսների) ընթացքում ստացված և վարույթ ընդունված բողոքների վերաբերյալ ամբողջական վիճակագրական տվյալները համադրելու և բովանդակային վերլուծության ենթարկելու դեպքում: Ավելին, հարկ կլիներ արձանագրել, որ վարույթ ընդունելու հանգամանքը որևէ կերպ չի կանխորոշում վճռաբեկ բողոքի «ճակատագիրը»՝ այն բավարարելու կամ մերժելու առումով։ Դրանում համոզվելու համար «վերլուծողին» ընդամենն անհրաժեշտ կլիներ ուսումնասիրել «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները։

Բացի վերոգրյալից, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով, որոնց համաձայն՝ Վճռաբեկ դատարանն ունի հստակ առաքելություն՝ վերացնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումներն ու ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը: Իր առաքելությունն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ոչ թե վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու համամասնությունը պահպանելու անհրաժեշտությամբ, այլ առաջնորդվում է բացառապես օրինականության սկզբունքով՝ անկախ վիճակագրական պատկերից։

Կարևորելով հանրային վստահության ամրապնդումը, հորդորում ենք դատական իշխանության գործունեության վերաբերյալ գնահատականներ հնչեցնելիս լինել առավելագույնս զուսպ ու հավասարակշռված, իսկ վերլուծություններ և դատողություններ անելիս մնալ բացառապես մասնագիտական տիրույթում՝ ապահովելով փոխադարձ հարգանքի մթնոլորտը:

ՀՀ Վճռաբեկ դատարան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում