Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Իրանը որոշակի քայլերի կգնա․ սկսել են գիտակցել արցախյան պատերազմի հետևանքով ստացած վնասները  

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը:

Պարոն Քեշիշյան, Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն օր օրի սրվում են, հնչում են շատ խիստ հայտարարություններ, Իրանը զորքեր է մոտեցրել Ադրբեջանի սահմանին՝ զորավարժություններ է անցկացնում: Ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը, հայ համայնքի մոտ ինչպիսի տրամադրություններ են:

Իրանական կողմն արդեն սկսել է գիտակցել արցախյան պատերազմի հետևանքով իր ստացած վնասները, թե ինչ վիճակ է ստեղծվել իր համար: Մասնավորապես, Իսրայելի և Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում, որի դիմաց արդեն դիրքավորվում են թե Իրանի խորհրդարանում, թե ԱԳՆ-ն է հայտարարություններ անում: Իրանն ավելի հստակ դիրքորոշում է ցույց տալիս և հայտարարում, որ Իրանը չի կարող հանդուրժել այնպիսի իրավիճակ, երբ կվտանգվեն իրանական շահերը այս կամ այն երկրների կողմից, և դրա համար համապատասխան քայլերի է պատրաստվում: Այդ ֆոնին էլ հայտարարությունները հնչում են: Բնականաբար, Իրանը նման քայլերի կգնա: Ինչ մնում է հայ համայնքին, ապա որպես համայնք մենք Հայաստանի կողքին ենք, եղել է և լինելու է: Այո, որոշ շրջանակներ հակահայաստանյան քարոզչություն են տանում, որովհետև իշխանությունը Հայաստանում իրենցը չի: Դրանք հակապետական, հակազգային քայլեր են, բայց համայնքը Հայաստանի կողքին է, դրանում ոչ մի կասկած չկա:

Ամեն դեպքում այս իրավիճակը սահմանին ինչի՞ կարող է հանգեցնել:

Ես չեմ կարծում, որ սա կհանգեցնի պատերազմի. Ադրբեջանը նման քայլի չի գնա, որովհետև դա իր համար կործանարար կլինի, և դա իրենք հասկանում են: Իրանական կողմը ևս չի ձգտում պատերազմի, բայց համենայնդեպս պատրաստ չէ իր ռամզավարական շահերը վնասելու գնով լուռ մնալ: Այնպես որ, Իրանը որոշակի քայլերի կգնա՝ Իսրայելին, Թուրքիային և Ադրբեջանին ցույց տալով, թե ինքն ինչի է ունակ և ինչի՞ է պատրաստ իր շահերը պաշտպանելու համար: Եթե նայում ենք Իրանի պաշտոնյաների հայտարարությունների ընդհանուր ուղղությունը, արդեն խոսում են այն մասին, թե պատերազմի ընթացքում ինչեր եղան, որ պետություններն ինչ ներդրում ունեցան, ինչպիսին էր Թուրքիայի դերակատարությունը, ջիհադիստ ահաբեկիչների, Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում: Այսինքն այն բոլոր հարցերը, որ մենք ժամանակին հնչեցրել ենք, իրենք հիմա նորից վերարծարծում են և հաստատում, որ ինչ է եղել:

Պարոն Քեշիշյան, ինչո՞ւ հենց հիմա է Իրանն այսպես ակտիվացել և կոնկրետ քայլերի է դիմում, հնչում են հստակ ու հասցեական հայտարարություններ, զորավարժություններ են անցկացվում:

Որոշ բաներ կան, որոնք պատճառ են դարձել: Եթե լսեցիք Իրանի ՆԳ նախարարի հայտարարությունը, որն ավելի շատ ներքին լսարանի համար է, ավելի հաշտ ու համերաշխ հայտարարություններ են ու եթե դա համեմատում եք զինվորականների հրապարակային հայտարարությունների հետ, և ԱԳՆ-ի ավելի հստակ հայտարարության հետ, երևում է, թե որն է Իրանի դիրքորոշումը: Այսինքն արտաքին քաղաքականության և սահմանների պաշտպանության առումով հայտարարությունները հրապարակում են առաջին հերթին ԱԳՆ-ն, պաշտպանության նախարարությունը և Հեղափոխության պահապան կորպուսը, որոնց հայտարարությունները շատ ավելի հստակ են և արտահայտում են միտքը, թե ինչ է ուզում, ինչի է ձգտում Իրանը: Իսկ ավելի մեղմ հայտարարություններն ու կոչերը, արդեն երկրորդական պատկեր են: Կա իրականություն, որ Իրանն այս զարգացումներից տուժում է և իր շահերից անցնելը Իրանի համար կլինի աններելի: Ժամանակին Իրանի ազերիախոս շրջանների 4 աղոթապետերը հայտարարությամբ հանդես եկան և պաշտպանեցին ազերիական ագրեսիան, Արցախի վրա հարձակումը, այսօր նույն մարդիկ արդեն այլ լեզվով են խոսում, և զգուշացնում են Ադրբեջանին, որ չհայտնվի Իսրայելի ծուղակում, որ չփորձեն Իրանի դեմ խաղ խաղալ, առյուծի պոչի հետ խաղալ: Այս դեպքում պատկերը լրիվ այլ է, որովհետև հարցը վերաբերում է Իրանի ազգային շահերին:

Ամեն դեպքում Ադրբեջան-Իրան հարաբերություններում որոշակի սրվածություն է նկատվում:

Այո, բնականաբար, եթե Ադրբեջանը և այդ երկրի գլխին նստած Ալիևը փորձեն նույն երգը երգել և Իսրայելին պահել տարածաշրջանում, թուրքական խաղերին ընթացք տալ, բնականաբար, Իրանը դա չի հանդուրժելու և ավելի չոր է դիրքորոշվելու, ավելի խիստ է մոտենալու Ադրբեջանի իշխանությանն ու նրա ունեցած ձգտումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում