Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում

Վրաստանից չպետք է նեղանանք, մենք ենք մեր հնարավորությունների վրա քար գցել՝ անունը դնելով ՀԱՊԿ

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել Վրաստանում կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում է այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը։

«Երեք երկրների ռազմավարական համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա և հսկայական նշանակությունի ունի տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության ու մարտունակության բարձրացման համար», – հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ պնդել է, թե կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները ոչ միայն անվտանգության, այլև՝ մյուս ոլորտներում, թե որ՝ չի մանրամասնել։

Երեք երկրների նախարարները Վրաստանում են՝ հետևելու շաբաթասկզբին մեկնարկած եռակողմ Eternity 2021 զորավարժություններին։ Այս ձևաչափով զորախաղերն անցկացվում են արդեն չորրորդ անգամ՝ 2017 թվականից սկսած։

Արդյոք այս համագործակցությունից հետո Վրաստանը  կարող է Հայաստանի ու Ադրբեջանի միջև անաչառ միջնոդ լինել։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին նշեց․ «Իսկ Հայաստանին ո՞վ էր խանգարում Վրաստանի հետ նույն ռազմական հուշագիրը կնքել, որպեսզի այդ հավասարակշռություն ապահովի։ Ի վերջո Հայաստանի  արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը հենց դրանից է գալիս։ Շատ դեպքերում մենք հետ ենք մնում, գործ չենք անում, հետո էլ նեղանում ենք ուրիշներից։ Ի վերջո եթե Վրաստանը Ադրբեջանի հետ ռազմական  համագործակցություն է ձեռնարկում ու  հուշագիր ստորագրում՝ այդտեղ աննորմալ բան չկա։ Աննորմալն այն է, որ մենք Վրաստանի հետ մինչ օրս նման բան չունենք։ Մի բան էլ մենք մեր հնարավորությունների վրա քար ենք գցել՝ անունը դնելով ՀԱՊԿ։ Եվ սա կապ չունի Վրաստանի անաչառության հետ»։

Հարցին՝ սա չի՞ խանգարի Վրաստանի միջնորդական ջանքերին, Մեհրաբյանն արձագանքեց․ «Ոչ թե որպես միջնորդ, այլ որպես նախաձեռնող սուբյեկտ, շահախնդիր հարևան, որը պատրաստ է հարթակ ծառայել միջնորդների համար երկխոսություն վերսկսելու ուղղությամբ։ Վրաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկիր չէ, որպեսզի միջնորդություն իրականացնի բառի ամբողջական ծավալով։ Բայց նրանք ասում են, որ  կարող են լինել հարթակ, ապահովել կոնֆիդեցիալություն կամ ինչպես Վրաստանի ներկայացուցիչներն են ասում՝ մենք տրամադրենք սենյակն ու մեր հետևից կփակենք դուռը»,-ընդգծեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց՝  մենք այնպիսի աշխարհագրության մեջ ենք, որ որևէ մեկից նեղանալու պատճառ չունենք․ «Ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Այնպես չէ, որ այդ զորավարժությունները մեր դեմ են անցկացվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանը, սակայն, խնդիր է համարում, որ Հայաստանը շարունակում է Ռուսաստանից կառչած մնալ․ «Մենք ուրիշ կորդինատներ ունենք, բայց այդ մարդիկ Ռուսաստանից կախվել են, կախվում են  ու շարունակելու են կախվել, իսկ Վրաստանը ձգտում է դեպի արևմուտք։ Մարդիկ բոլոր միջոցներն օգտագործում են, մենք ինչո՞ւ պետք է նեղանանք։ Մենք ունենք ոխերիմ թշնամի և ոխերիմ բարեկամ։ Հենց սա է մեր դժբախտությունը։ Կրկնել եմ ու կրկնում եմ՝ երբ ռուսական ազդեցությունը թուլացնենք, բոլոր խնդիրներն էլ իրենց լուծումը կստանան»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում