«Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորող, առաջնային անելիքներ ունի, որոնցից կարևորագույնը ՊԲ-ի վերականգնումն է, ինչպես նաև Հայաստանի ԶՈՒ մոդեռնիզացիան։ Պետք է հասկանալ, թե այս նոր իրավիճակում ինչ տեսքով է գոյություն ունենալու ՊԲ-ն»,-նման կարծիք է հայտնում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների ապագային, քաղաքագետն ընդգծում է․ «Առկա է ռիսկ, որ ռուս խաղաղապահները կարող են հեռանալ Արցախից․ Արցախում ինտենսիվ քննարկվում է այդ հարցը»։