Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ կկայանան Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում։ Գյումրու քաղաքապետի թեկնածու, Հայրաքաղաք դաշինքի ցուցակը գլխավորող Լևոն Բարսեղյանն ասում է, որ այժմ թեժ մթնոլորտ չկա, բայց առաջիկայում հնարավոր է համարում թեժ զարգացումներ։ Դիտարկմանը, թե գյումրեցիները միշտ անակնկալներ են սիրում մատուցել ընտրությունների արդյունքների տեսքով, ժպիտով արձագանքում է, թե գյումրեցիները թրծված են, նրանց հեշտ չէ հակառակը համոզել կամ այլ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառել։