Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Գորգեր, սնունդ, տեխնիկա. մեկնարկել է «ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումը

«ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումին մասնակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից: Մասնակիցներն այցելուներին ծանոթացնում են իրենց ոլորտի նորամուծություններին և առաջարկներին:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում:

«Պրոմ էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանն ասաց՝ արդեն 12-րդ անգամ են իրականացնում նախաձեռնությունը: «2020 թվականի դժվար ժամանակաշրջանից հետո շատ կարևոր է, որ մեր երկրի տնտեսությունը մեջքն ուղղի, ոտքի կանգնի ու քայլի առաջ, քանի որ դրանից է կախված երկրի զարգացումն ու կայունությունը: Հույս ունեմ, որ մեր միջոցառումն իր փոքրիկ լուման կունենա այս առաջխաղացման գործում»,- ասաց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների ծավալը 23 տոկոսով ավելի շատ է եղել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածինը: «Այն հավասարվել է 300 մլրդ դրամի: Կարևոր և ոգեշնչող նորություն է, որ մեր վճարային հաշվեկշիռը, այսինքն՝ մեր ընթացիկ հաշիվը կամ առևտրային սալդոն առաջին կիսամյակի համար առաջին անգամ վերջին 17 տարվա ընթացքում ամենաբարձր կետի վրա է: Այն -121, 4 մլն դոլարի է հավասարվել: Նման թիվ 2004 թվականից չենք ունեցել»,- շեշտեց նախարարը:

Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը սկսել է փոխվել, արտահանվող ապրանքների քանակը տնտեսության մեջ սկսել է շատանալ:

Քերոբյանը վստահեցրեց, որ կառավարությունն ամեն ինչ անելու է՝ կառուցելու բարձր արտադրողական, արտահանմանը միտված նորարարական տնտեսություն:

«ՊանԱրմենիան էքսպո-2021» ցուցահանդես-ֆորումը, որի նպատակն է բարձրացնել հայրենական արտադրանքի ճանաչման պահանջարկը, մեծացնել արտադրանքի արտահանման ծավալները, խթանել Հայաստանի և արտերկրի միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերը, ունի բազմաթիվ թեմատիկ բաժիններ: Դրանք են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և սննդարդյունաբերությունը, բեռնափոխադրումները, ծառայությունները, տեքստիլը, կոսմետոլոգիան, ոսկերչությունը, զբոսաշրջությունը:

Ցուցահանդեսի տաղավարներից մեկում իր հետաքրքիր աշխատանքներն է ներկայացնում նկարիչ Հովսեփ Բարսեղյանը: Նշում է՝ ինքնուս է, սակայն հասցրել է սթրինգ-արտ ստեղծագործությունները ցուցադրել տարբեր հարթակներում: «Մեխերի ու թելերի միջոցով դիմանկարներ և այլ ժանրերի գործեր եմ ստեղծում: Վրձնի փոխարեն թելեր եմ օգտագործում, երբեմն թվացյալ անպետք առարկաները ևս ծառայում են որպես արվեստ ստեղծելու միջոցներ: Նման իրերից են, օրինակ, ժանգոտած երկաթի կտորները»,- պատմեց նա:

Նկարիչը վաճառքն իրականացնում է առցանց. գնորդները ոչ միայն հայերն են, այլև օտարազգիները:

Միջոցառումն իրականացնում են ՀՀ առևտրաարդյունաբերության պալատը և «Պրոմ էքսպո» ընկերությունը: Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցներն են ՀՀ կառավարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ առևտրաարդյունաբերության պալատը:

«Պրոմ էքսպո» ընկերությունն ստեղծվել է 2007 թվականին: Այն խոշորագույն տարածաշրջանային ցուցահանդեսների, փառատոնների ու համաժողովների կազմակերպիչ է: Ընկերության կազմակերպած միջոցառումները ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում