Ինչպես միշտ` քաղաքացիները Սուրենյանի գրառման տակ ակտիվ մեկնաբանություններ են թողել։
Առաջիկա օրերին հանրապետության հովտային գոտիներում, Արարատյան դաշտում ու Երևանում ջերմաստիճանը կհասնի +25․․․+26 աստիճանի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ինչպես միշտ` քաղաքացիները Սուրենյանի գրառման տակ ակտիվ մեկնաբանություններ են թողել.
««Հետ բերե՞նք կարճաթևները», «Սուրենյան ջան, տաք կոճակն ինչքան կարող ես` սեղմած պահի», «Միշտ արև եմ ուզում», «Ի՜նչ լավ լուր է»,« Պետք ա հիվանդանայինք, նոր ջերմաստիճան բարձրանա՞ր»»,–գրել են նրանք։