Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հերթական լավ խաղն ու «փառահեղ» պարտությունը․․․

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը կրկին պարտվեց։ Այս անգամ մեր ֆուտբոլիստները Երևանում 1։4 հաշվով զիջեցին Սերբիային։ «Խաղի հաշիվը բացարձակ չի համապատասխանում խաղի բնույթին, բայց ֆուտբոլը արդյունքով է։ Առաջին խաղակեսում շատ համբերատար պաշտպանվում էինք և հակագրոհ, որոշ հատվածներում նաև դիրքային գրոհ։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ոչ լավ հակագրոհներ, երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեից հետո խաղը հավասարեցրինք։ Կարծում եմ՝ ով առաջինը խփեր երկորդ գոլը, հաշիվը կլիներ հակառակը»․- խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը։ Ի՞նչ ասել է գրանցված հաշիվը չի համապատասխանում խաղի բնույթին։ Ցավով պետք է արձանագրենք, որ լավ խաղալու ու պարտվելու հայտնի թեզը ոչ մի կերպ չի վերանում հայկական ֆուտբոլում։ Մեկ ամիս առաջ Հայաստանի ազգային հավաքականը տոտալ ճնշման ենթարկեց Լիխտենշտեյնին։ Գրանցված արդյունքը սակայն ոչ այլ ինչ էր, քան խայտառակություն։ Ֆուտբոլում գլխավորը արդյունքն է, որը միանգամայն հստակ բնորոշում է խաղի իրական որակը։ Երեկվա խաղում առաջին կեսում Հայաստանի հավաքականը լավ տեսք ուներ։ Այո, մեր ֆուտբոլիստները անհատապես չէին զիջում սերբերին և ունեին հաղթելու իրական հնարավորություն։ Երկրորդ կեսում սակայն 35 րոպեների ընթացքում մերոնք 4 գնդակ ընդունեցին։ Տեղի ունեցածը խայտառակություն է, տակտիկական տոտալ տապալում, որի համար առաջին հերթին պատասխանատու է գլխավոր մարզիչը։

Այո, կարելի է խոսել, հավաքականում առկա խնդիրների մասին, բայց․․․։ Ժամանակին շատ էինք խոսում, որ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները չունեն խաղային պրակտիկա, իրենց ակումբներում քիչ են խաղում, 18 տարին լրանալուն պես ֆուտբոլիստները զորակոչվում են բանակ։ Իրավիճակը շտկելու համար ձևավորվեց ԲԿՄԱ ակումբը, որն անցյալ տարի մասնակցեց առաջին խմբի առաջնությանը։ Այսօր ԲԿՄԱ-ն ելույթ է ունենում բարձրագույն խմբում։ Նշենք, որ երիտասարդական հավաքականի կորիզը կազմում են հենց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները։ Այսինքն մրցակիցների նկատմամբ Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր ունի առավելություն։ Մասնավորապես, մեր երիտասարդական հավաքականը խաղացված մի թիմ է, որը ելույթ է ունենում երկրի բարձրագույն լիգայում։ Եվ ինչ պատկեր ունենք այսօր։ Նազարյանի գլխավորությամբ ընտրական այս շրջափում մեր հավաքականն արդեն իսկ «հաջողացրել» է 2։0 հաշվով զիջել Ֆարերյան Կղզիների գաճաճ հավաքականին։ Մեկ ամիս առաջ մեր հավաքականը հյուրընկալվելիս 2։1 հաշվով զիջել էր Ուկրաինային։ Այս պարտությունը ֆուտբոլային որոշակի շրջանակներում դիտարկվել էր, որպես լավ արդյունք։ Կրկին խոսվում էր, որ մերոնք լավ խաղացին, բայց պարտվեցին, Ուկրաինան էլ հաղթական գոլը խփեց ստանդարտ դիրքրից։ Ֆարերներից կրած պարտության հիմնական պատճառն էլ մերոնց ստացած կարմիր քարտն էր։ Երեկ մրցավարը չհաշվեց Շաղոյանի մաքուր գոլը։ Իրականում պատկերը բավական տխուր է։ Ֆուտբոլային ընտանիքում շատ է խոսվում, որ Ռաֆայել Նազարյանը շատ ուժեղ մասնագետ է և հենց նա պետք է որտքի կանգնեցի երիտասարդական հավաքականը։ Արդյունքները սակայն այլ բանի մասին են խոսում։ Նույն ԲԿՄԱ-ն Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի ընթացիկ առաջնությունում 8 խաղում նույնքան պարտություն է կրել։

Հասկանում ենք, որ ԲԿՄԱ-ն երիտասարդ թիմ է, բայց․․․։ Չենք կասկածում, որ այս հրապարակումից հետո կլինեն բազմաթիվ հակադարձողներ և կշարունակեն պնդել, որ Նազարյանն ուժեղ մասնագետ է, որ մենք ֆուտբոլից բան չենք հասկանում։ Հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է ենթախմբի ետնապահ Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Այս հանդիպումը լավ հնարավորություն է ապացուցելու, որ մենք սխալվում ենք և որ Նազարյանը իսկապես մեծ գործ է անում։

Տարիներ շարունակ լսել ենք ապագայի թիմ ձևավորելու թեզը, բայց ներկան եղել է և մնում է մշուշոտ։ Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին առաջիկա խաղում։ Լիահույս ենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի խաղում թեկուզ վատ խաղով կունենանք դրական արդյունք։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում