ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ լրացուցիչ 8 միլիարդ դոլար կպահանջվի մինչև տարեվերջ աշխարհի բնակչության 40% -ին կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար։
ՄԱԿ -ի ղեկավարը հինգշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ ներկայացրել է պատվաստումների գլոբալ ռազմավարությունը:
Նրա խոսքով ՝ ԱՀԿ-ի մշակած ծրագիրը նախատեսում է աշխարհում մարդկանց 40% -ի պատվաստում մինչև 2021 թվականի վերջը, 70% -ին ՝ մինչև 2022 թվականի կեսերը:
«Ամսական մոտ 1,5 միլիարդ դոզայի պատվաստանյութերի արտադրությամբ, մինչև տարեվերջ կարող ենք հասնել 40% -ի, եթե մոբիլիզացնենք 8 միլիարդ դոլար ՝ հավասար բաշխումն ապահովելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը:
«Այս ծրագրի հաջողությունը կախված է պատվաստանյութերի հավասարաչափ բաշխումից: Առանց համակարգված և հավասար մոտեցման, երկրներում վարակների թվի կայուն նվազում չի լինի: Մենք պետք է բոլոր երկրները տեղափոխենք համատարած պատվաստումների », – ասել է Գուտերեշը: