Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Դավիթ Տոնոյանին պետք է պատժել, նա ամբարտավան գործիչ է․ Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալլեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ ՏերԳրիգորյանցը։

-Պարոն գեներալ, հավանաբար տեղյակ եք, որ կալանավորվել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը,  պաշտպանական գերատեսչության մի քանի այլ պաշտոնյաներ ևս։ Նրանք մեղադրվում են խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը, ի՞նչ դիտարկումներ ունեք։

Ես Դավիթ Տոնոյանի հետ ծանոթ չեմ, բայց կարող եմ ասել հետևյալը․ պատերազմից մեկ ամիս առաջ եկել եմ Հայաստան։ Ինձ հրավիրել էր ձեր երկրի նախագահը։ Ես դուրս եկա նախագահի հետ հանդիպումից և զանգեցի Դավիթ Տոնոյանին։ Հեռախոսը վերցրեց նրա քարտուղարը, ինչ-որ գեներալ էր։ Ես ասում եմ, որ շատ կարևոր խոսակցություն ունեմ Պաշտպանության նախարարի հետ՝ երկրի ու Զինված Ուժերի անվտանգության վերաբերյալ։ Խնդրեցի, որ փոխանցեն նրան, որ վաղը հետ եմ վերադառնալու Ռուսաստան ու հանդիպումը շատ շտապ է։ Ինձ ասացին՝ այո՛, պարոն գեներալ, հիմա կզեկուցենք։ Անցնում է  30 րոպե այդ քարտուղարը զանգում է ինձ, հետո իմացա, որ նա էլ ինչ-որ գնդապետ է։ Ասում է՝ պարոն գեներալ, ես նրան զեկուցեցի, ինձ ասաց, վաղը նիստի եմ։ Ես ասում եմ՝ հիմա արդեն ժամը 17։30 է, ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած ժամի՝ թեկուզ գիշերը, շատ կարևոր է, քթներիս տակ պատերազմ է։ Նորից ասում է՝ պարոն գեներալ, իրեն երկու անգամ ասել եմ, ինձ պատասխանել է՝ վաղը նիստի է։ Տղամարդավարի ասած հետևյալն է՝ թող գնա գրողի ծոցը կամ ավելի վատ․․ Ես էլ փոխանցեցի՝ այդ անձնավորությանը փոխանցեք, որ ես իմ ընկերների հետ Տեր-Պետրոսյանի հրավերով հիմնել եմ ՀՀ Զինված Ուժերը։ Ու այդ բանակը պաշտպանում է երկրի անվտանգությունն ավելի քան 30 տարի։ Իսկ ինքն այդ կառույցում ընդամենը մի կտոր հաց է վաստակում ու փաստորեն չի ցանկանում հանդիպել վետերանների հետ, ովքեր գիտեն բանակի հոգին։ Հիմա ես ի՞նչ կարող եմ ասել։ Այդ մարդուն պետք է պատժել, որովհետև նա մեծամիտ ու ամբարտավան գործիչ է։ Նա չցանկացավ խոսել այն մարդկանց հետ, ովքեր շատ բան գիտեին պատերազմի, սպասվող գործողությունների, թշնամու, նրա քայլերի առանձնահատկությունների մասին։ Դավիթ Տոնոյանը չցանկացավ ինձ հետ հանդիպել, մինչդեռ ես հատուկ էի Մոսկվայից եկել։ Բայց կարող եմ ասել, հիմա եթե նրան ուզում են պատժել՝ դա իրավապահ մարմինների գործն է։ Ես իրավաբանությամբ չեմ զբաղվում, բայց վրդովված եմ իր գործողություններից։

Եվ վերջում  ուզում եմ ավելացնել։ Նա ինքնաթիռներ է գտնել։ Ես զանգում եմ իմ ընկերներին ասում՝ ինչո՞ւ եք ինքնաթիռներ գնում։ Հայաստանին դրանք պետք չեն։ Եթե պետք են ինքնաթիռներ, ապա ոչ ՍՈՒ 25։ Ես դեռ  Աֆղանստանից գիտեմ, որ դրանք օդային տանկ են, իսկ արագընթաց ինքնաթիռները միայն թռնում են, իսկ Հայաստանի տարածքը դրա օդային կռվի համար փոքր է, միայն եթե թռնի պոչով կարող է կպնել Նախիջևանին, մի հատ էլ շրջվի՝ Վրաստանին։ Ռուսաստանը Ս 400 է վաճառել Թուրքիային, նա էլ դա բերել է Հայաստանի սահմանին, որ հարվածի այդ ինքնաթիռներին։ Ի՞նչ եք անում։ Դրա փոխարեն պետք էր գնել մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր, որովհետև սպասվող պատերազմը ռոբոտների պատերազմ էր։ Բայց միևնույնն է, իրենք դա արեցին; Թեպետ ես իշխանություն չունեմ, հոգիս շատ է  ցավում մեր հայ ժողովրդի, Ղարաբաղի  անվտանգության համար։

-Կարծում եք նաև ռազմական գիտելիքների պակասությու՞նն էր պատճառը, որ մենք պարտություն կրեցինք պատերազմում։

-Իհարկե։ Նայեք պատերազմի ժամանակ ինչ արեցին։ Հանկարծ Վաղարշակ Հարությունյանին հրավիրում են որպես խորհրդական։ Ես իր դեմ ոչինչ չունեմ, նա լավ մարդ է, բայց  մասնագետ չէ։ Վարչապետի հետ միասին կոչ են անում, որ կամավորականները գնան կռիվ։ Ի՞նչ կամավորականներ, սա ի՞նչ է ֆիդայական պատերա՞զմ։ Դրա փոխարեն պետք էր մոբիլիզացնել Զինված ուժերը։ Ահա նման խորհրդականները   վարչապետին փաստի առաջ կանգնեցրեցին։ Վարչապետն էլ ռազմական գործողություններով չի զբաղվում, նա պետք է համագործակցեր Գլխավոր շտաբի հետ, իսկ նրանք իրար դեմ  կռվում էին։ Սա ի՞նչ վիճակ է։ Վրդովված եմ։ Խոսք եմ տվել ինքս ինձ, որ երբեք այլևս չեմ գալու, նույնիսկ եթե հրավիրեն։ Ձեզ հետ հնարավոր չէ խոսել, բարդակ ու քաոս են ստեղծել։ Ու սա այն դեպքում, երբ մենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունեինք։ Դա հաղթանակած բանակ էր, 30 տարի և ավել պաշտպանել է երկրի անվտանգությունը։ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն էր, բայց տեսեք, թե Ռուսաստանի հետ ինչպես էին վարվում։ Հայաստանի պաշտպանության  նախարարը ինչու՞ Ռուսաստանի Պաշտպանության նախարարի հետ չէր համագործակցում, դա ի՞նչ մեծամտություն էր։ Միակ դաշնակցի հետ նույնիսկ մարդավարի կապ չէին պահպանում, ինչի՞ մասին է խոսքը։ Երբ նախագահական կառավարման համակարգից անցան խորհրդարանական կառավարման համակարգին՝  ամբողջությամբ թաղեցին երկրի անվտանգությունը։ Ահա այն ամենը, ինչ ես կուզենայի ասել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում