Ընդունելությանը ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու հայ համայնքի անդամներ:
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, դեսպանատանն այս առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու հայ համայնքի անդամներ:
Ընդունելությունը մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ողջույնի խոսքերով: