Հայկական Ինքնության Քարտ (HyeID) Շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գրանցված է Միացյալ նահանգներում։ Սփյուռքում ապրող Հայկական Ինքնության Քարտի քարտատերերը նպատակ ունեն օգտագործելով HyeID քարտի ընձեռնած հնարավորություները՝ դեմոկրատական ընտրությունների միջոցով ձևավորել Սփյուռքի ներկայացուցչական մարմին՝ Սփյուռքի Հայկական Խորհրդարան։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լոս Անջելեսի Իրանահայերի Միության գործադիր նախագահ Թոմիկ Ալեքսանյանի և HyeID հոգաբարձուների խորհրդի անդամ Հասմիկ Սարգսյանի հետ: