«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ կառավարությունը պատվաստման հետ կապված անցնում է կոշտ միջոցների:
Մեր տեղեկություններով՝ կառավարությունը նախատեսում է դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի բուժումը դարձնել վճարովի: Ստացիոնար բուժումը ենթադրվում է կլինի 700 հազար դրամ, իսկ եթե հիվանդը հասնում է վերակենդանացման բաժանմունք, գումարն ավելի է բարձրանում :
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում իրավապահ մարմիններին հրահանգեց շատ խիստ միջոցներով պայքարել Հայաստանում առկա կեղծ պատվաստումների դեմ: «ԱԱԾ-ին և ոստիկանությանը. կեղծ պատվաստումների մասին ահազանգ` ես էլ չլսեմ։ Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք: էդ բժիշկների նկատմամբ, ովքեր օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց, և պատվաստանյութը փչացնում, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել»: