Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Իսլանդիայի դեմ խաղում

Վաղը Երևանի ժամանակով 22։45-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ հանդիպումը կանցկացնի Ռեյկյավիկում` հյուրընկալվելով Իսլանդիային։ Առաջիկա խաղից առաջ մեր հավաքականում կադրային խնդիրներ կան, հատկապես պաշտպանությունում։ Մասնավորապես, վնասվածքի պատճառով մեր ազգային թիմին չեն միացել աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը և կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը։ Փորձենք հասկանալ, թե ինչ մարտավարությամբ և կազմով կպայքարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կարևորագույն մրցավեճում։ Վաղվա խաղում հաղթանակը մեզ հարկավոր է օդի և ջրի պես ենթախմբում 2-րդ հորիզոնականի համար պայքարը շարունակելու համար։ Մրցաշարային իրավիճակը ստիպելու է մերոնց վաղը խաղալ հարձակվողական նույնիսկ արգեսիվ ֆուտբոլ երեք միավոր վաստակելու համար։ Վերլուծելով իրավիճակը, հավանական ենք համարում, որ Իսլանդիայի դեմ Կապառոսը խաղը սկսի 4-2-3-1 մարտավարությամբ։ Հաշվի առնելով իսլանդացիների խաղաոճը՝ մեզ նոմինալ կետրոնական հարձակվող ուղղակի անհրաժեշտ կլինի առջևի գծում և դաշտի միջին հատվածում մենապայքարների համար։ Կենտրոնական հարձակվողը անհրաժեշտ է մրցակցի կիսադաշտում գնդակ պահելու համար, ինչը հնարավորություն կտա կիսապաշտպաններին ավելի արագ տեղաշարժվելու։ «Առաջին լրատվական»-ի վարկածով վաղը Հայաստանի հավաքականը հանդիպումը սկսկի այսպիսի կազմով։

Դարպասում կլինի Դավիթ Յուրչենկոն, իսկ պաշտպանության կենտրոնում Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանը։ Համբարձումյանի բացակայության պայմաններում աջ եզրում տեսնում ենք Կամո Հովհաննիսյանին, որն առավել հաջող է խաղում հենց այս դիրքում։ Ձախ եզրում կարող է խաղալ հավաքականի նորեկ Ժիրայր Մարգարյանը։ Վերջիս հավաքականի ճամբարում գտնվող միակ նոմինալ ձախ պաշտպանն է։ Կապառոսի տրամադրության տակ են նաև Դավիթ Տերտերյանն ու Ժոաո Արարատը, բայց նշված տարբերակը համարում ենք ամենաօպտիմալը։ Հենակետային գոտում տեսնում ենք Էդուարդ Սպերցյանին և Սոլոմոն Ուդոյին։ Չի բացառվում, որ Ուդոյի փոխարեն Կապառոսը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերի Արտակ Գրիգորյանին։ Վերջինս ի տարբերություն Ուդոյի և Սպերցյանի այսպես ասած քանդող հենակետային է և ավելի հաջող է խաղում մրցակցի գրոհների ժամանակ։ Ուդոյին կարելի է համարել խաղարկող հենակետային, իսկ Սպերցյանը աչքի է ընկնում արագ անցումներով և ճեղքումներով։ Վերջին շրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում փայլուն խաղ է ցուցադրում և գտնվում է բավական լավ մարզավիճակում։ Ուստի վաղվա խաղում այս ֆուտբոլիստի տեղը հիմնական կազմում կարծում ենք երաշխավորված է։ Ինչև, կիսապաշտպանության ձախ եզրում տեսնում ենք Տիգրան Բարսեղյանին, իսկ ձախ եզրում՝ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Վերջինս «Ռոմայի» կազմում արդյունավետ է գործում հենց այս խաղային դիրքում։ Մեր հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանին տեսնում ենք ենթահարձակվողի, կամ ինչպես ընդունված է ասել 10 համարի դիրքում։ Կենտրոնական հարձակվողի դիրքում էլ հավանաբար կլինի Ալեքսանդր Կարապետյանը։ Սա թերևս թվացյալ ամենաօպտիմալ մեկնարկային կազմն է։

Չի բացառվում սակայն, որ հիմնական կազմում լինի Սարգիս Ադամյանը։ Վերջինիս խաղը սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպումներում այն չէր։ Այս ֆուտբոլիստը տարիներ շարունակ չի կարողնում գտնել իր համար նպաստավոր դիրք ազգային հավաքականում։ «Հոֆենհայմում» Ադամյանը սովորաբար խաղում է կիսապաշտպանության ձախ եզրում։ Հայաստանի հավաքականում սակայն Ադամյանը չի փայլել նաև այս դիրքում։ Ամեն դեպքում հավանականությունը մեծ է, որ Կապառոսը վաղը կրկին կփորձի օգտագործել Սարգիս Ադամյանին։ Ինչ վերաբերվում է Ալեքսանդր Կարապետյանին, ապա այս ֆուտբոլիստը վաղուց արդեն չի ցուցադրում այն ֆուտբոլը որն ակնկալում ենք։ Բրիասկո Բալեկյանի բացակայության պարագայում Կապառոսը՝ Կարապետյանին դիտարկում է այլընտրանքային տարբերակ։ Այլ կենտրոնական հարձակվող ուղղակի չունենք։ Սա լուրջ խնդիր է մեր հավաքականի համար։

Այո, ունենք ուժեղ կիսապաշտպանություն, բայց ընդունենք, որ առանց կենտրոնական հարձակվողի հեշտ չէ կայուն և արդյունավետ խաղ ցուցադրել առջևի գծում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում