Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Կայացել է Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը

Վրաստանում ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Տարածաշրջանում անվտանգություն, պաշտպանական համագործակցության ուղղություններ և ապագա ծրագրեր. սրանք էին եռակողմ հանդիպման հիմնական թեմաները: Հանդիպումը տեղի է ունեցել Կախեթիում, Ծինանդալիում, փոխանցում է Aliq.ge-ն։

Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ձևաչափն արդյունավետ է և ծառայում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:

«Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ռազմավարական գործընկերությունը, վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության և մեր պաշտպանական ուժերի զարգացման համար»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Նախարարն ընդգծել է տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներն ու հիշեցնելով Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՄԱԿ -ի 76 -րդ նստաշրջանում հնչեցրած խաղաղ նախաձեռնությունը՝ նշել, որ գոյություն ունեցող հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով լուծմանն այլընտրանք չկա:

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները շնորհակալություն են հայտնել վրացի գործընկերոջը արդյունավետ ու բարձր մակարդակով կազմակերպված հանդիպումների համար:

«Մենք քննարկեցինք պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության ներկա և ապագա ծրագրերը: Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տեսանկյունից մենք քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել տարածաշրջանի բարգավաճման և կայունության համար»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է. «Այսօրվա հանդիպումները մեր երկրների ռազմավարական համագործակցության օրինակ են: Եռակողմ հանդիպումների ընթացքում կարևորվեցին եղբայրական և բարեկամ ժողովուրդների հարաբերությունների զարգացման և եռակողմ ձևաչափի ընդունման քայլերը: Մենք քննարկեցինք ապագա հեռանկարներն ու խոսեցինք համագործակցության տարբեր ոլորտների մասին»:

Նախարարական հանդիպումների ավարտին բոլոր երեք երկրների պաշտպանության նախարարները ստորագրեցին համագործակցության եռակողմ փաստաթուղթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում