Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իտալիայի նախագահի նստավայր Քուիրինալե պալատում բացվել է հայկական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, հոկտեմբերի 6-ին բացվել է հայտնի հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Արմեն Սարգսյանը և տիկինը՝ Նունե Սարգսյանը, նախագահ Սերջո Մատարելլան և Լաուրա Մատարելլան դիտել են ցուցադրությունը:

Ըստ աղբյուրի՝ մանատիպ՝ արդեն իտալական ցուցահանդես 2020 թվականի սեպտեմբերին կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, որտեղ ցուցադրվել էին 18-րդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալի (Կանալետո), Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկու կտավները, որոնցում նկարիչները յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ նման ցուցահանդեսները Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն են. «Արվեստը միավորում է ժողովուրդներին, ինչն առավել քան ակնհայտ է բարեկամության հինավուրց արմատներ ունեցող հայ և իտալացի ժողովուրդների պարագայում: Եվ սա հենց այն է, ինչը կոչվում է քաղաքակրթությունների երկխոսություն, մշակույթների երկխոսություն, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն»:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Քուիրինալե պալատում ներկայացված գործերը հայ մշակութային հարուստ ժառանգության մի մասն են, որի հանդեպ մենք մեծագույն հարգանք ունենք և որն ի սրտե կիսում ենք նաև մեր բարեկամների հետ: Նրա խոսքով՝ հայ նկարիչների այս տաղանդավոր աստղաբույլը՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Մարտիրոս Սարյան, Վարդգես Սուրենյանց, Հակոբ Կոջոյան, ոչ միայն մեր ազգային, այլև համաշխարհային արվեստի ժառանգության անբաժանելի մասն է: Այս նկարիչներից ոմանք ժամանակին բավականին առնչություններ են ունեցել Իտալիայի և իտալական մշակույթի հետ: Նախագահի խոսքով՝ իտալական հողում արդեն իսկ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների մի հսկա գանձարան կա՝ ի դեմս Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության ժառանգության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում