Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վերաբերում էր Լիտվայում նրա արած հայտարարություններին, մասնավորապես Շուշիի առնչությամբ:
«Ես խոսում էի բնակելի տների մասին: Էն, ինչ որ տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար, և էն, ինչ որ ասել եմ, այդ ամենը կասկածի տակ դրվել չի կարող: Քանի որ հարց հնչեց Իջևանի մասին, կարող եմ ասել, որ այսօր Իջևանում ասֆալտապատվում, կառուցվում են ճանապարհներ, որոնք 45-50 տարի ոչ ասֆալտապատվել են և ոչ էլ որևէ բան են արվել»,- ասաց վարչապետը և նշեց, որ Լիտվայում արած հայտարարությունը կարող է ավելացնել նախկինում իր արած հայտարարություններին և այլևս ոչինչ չունի ասելու: