Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իտալիայի համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում. Սերջո Մատարելլա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի այս այցը Իտալիա պատմական է, այն համընկնում է Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Հռոմից, այս մասին նշել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան ՀՀ նախագահի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ։

«Կրկին իմ ջերմ շնորհավորանքներ եմ հղում նախագահ Արմեն Սարգսյանին։ Ուրախ եմ, որ կկարողանանք իրականացնել այս այցը, որը հետաձգվել էր համաճարակի պատճառով։ Հայաստանն ու Իտալիան կարող են պարծենալ բարեկամական հարաբերություններով։ Մենք ունենք մի շարք համագործակցության ոլորտներ։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Սարգսյանին ՄԱԿ֊ի խաղաղապահ ուժերում Հայաստանի ներգրավվածության համար», – ասաց Իտալիայի նախագահը։

Սերջո Մատարելլան նկատեց, որ երկու երկրների գործընկերությունը վերահաստատվեց նաև համաճարակի ժամանակ։ Նա ընդգծեց, որ երկու երկրների բժիշկներն այս ընթացքում աշխատել են ուս ուսի տված։ Աշխատանք է տարվել «Կովաքս»-ի հետ Հայաստանին պատվաստանյութեր տրամադրելու ուղղությամբ։

«Իտալիայի համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում։ Մենք գիտենք, որ ՀՀ-ում տեղի են ունենում բարեփոխումներ, պատրաստ ենք փորձի փոխանակում իրականացնել այն բնագավառներում, ինչպես օրինակ իրավական, դատական համակարգն է։ Հանդիպմանը խոսեցինք այն հետաքրքրությունների մասին, որ իտալական ընկերությունները տածում են Հայաստանի շուկայի նկատմամբ։ Որոշ ընկերություններ արդեն հաստատվել են Հայաստանում», – ասաց նա։

Հայաստանի և Իտալիայի նախագահները խոսել են մշակութային ոլորտում բարձր որակի, ինչպես նաև տեխնոլոգիական, գիտական բնագավառում համագործակցության մասին։ Սերջո Մատարելլան նշանակալի համարեց Իտալիայի նախագահի պալատում 19-20 րդ դարի հայ մեծանուն նկարիչների աշխատանքների ցուցադրության բացումը, որի համար շնորհակալություն հայտնեց նախագահ Սարգսյանին։

Նախագահ Մատարելլան ընդգծեց, որ Իտալիան շատ մեծ նշանակություն է տալիս ՀՀ ԵՄ համագործակցությանը։ Նա մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց Արմեն Սարգսյանին իր այցի համար՝ ընդգծելով, որ այն լավ առիթ է վերահաստատելու երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում