Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Պատերազմը հավանական չեմ համարում, բայց Իրանը կարող է ոչ ստանդարտ գործողությունների գնալ, ինչն Ալիևին ծանր կացության մեջ կդնի․ Տարասով

Մոսկվայում այսօր հանդիպել են Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը  և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մոսկվա ժամանելուն Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ  հանդիպման ժամանակ քննարկել իրավիճակը Կովկասում։

Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նկատում է, որ Աբդոլահիանի այցը Մոսկվա տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին մի շարք քննադատական հայտարարությունների և ադրբեջանական սահմանի մոտ իրանական զորավարժությունների ֆոնին։

Թեհրանը զորավարժությունների անցկացումը բացատրում է Ադրբեջանի տարածքում Իսրայելի ուժերի առկայությամբ, իսկ Բաքուն, իր հերթին, մտահոգություն է հայտնում զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարում է Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների անօրինական մուտքի մասին։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ իրավիճակն առեղծվածային է, քանի որ իր հայտ են գալիս ղարաբաղյան երկրորդ պատերազմի չբացահայտված հանգամանքներ․«Նոր ինֆորմացիաների համատեքստում պատկերն ավելի է խճճվում։ Հարցն այն է, որ Ալիևը պնդում է, թե Ադրբեջանի տարածքում Իսրայելը ներկայություն չունի, բայց իրանական հետախուզությունը տվյալներ է հաղորդում, որ նման բան կա։ Սպասելի է, որ Իրանի արտգործնախարարը Լավրովին կփոխանցի կոնկրետ տեղեկություններ։ Կարող ենք սակայն արձանագրել, որ 30 տարվա մեջ առաջին անգամ կողմերը կանգնած են պատերազմի շեմին։ Հարցն այստեղ այն է, թե ի՞նչ է  ուզում Իրանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  շատերը մտածում էին, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը  կմիջամտի ու փորձ  կանի կանգնեցնել Ադրբեջանին, բայց դա տեղի չունեցավ և այժմ Իրանում դա սխալ են համարում․«Իրենք ևս այդ ամենից տուժեցին։ Թուրքիան թուլացրեց Իրանի դիրքերը տարածաշրջանում, ինչը դժգոհություն է առաջացնում Իրանում։ Երկրորդ հանգամանքն այն է, որ Իրանը մտահոգություն ունի իր հյուսիսում գտնվող թուրքական բնակչության հետ կապված։ Այնտեղ որոշակի տրամադրություններ են հասունանում ու Իրանը մտահոգություն ունի, որ քրդերի հետ միասին նրանք կարող են թուլացնել պետությունը։ Տեսնում ենք, որ առաջին անգամ նա օգտագործում է ռազմական ուժի գործոնը։ Ինֆորմացիոն պատերազմ է ընթանում, որի զարգացումները շատ ուշագրավ են լինելու»։

Տարասովը համարում է, որ ստեղծված միջադեպը պատահական չի առաջացել․ «Դեռ նոր զարգացումներ տեղի կունենա, բայց ես համարում եմ, որ մինչև  պատերազմ չի հասունանա։ Ամեն դեպքում՝ Բաքուն բարդ իրավիճակում է հայտնվել, Իրանը կարող է ոչ ստանդարտ գործողությունների գնալ, որը Բաքվին ծանր վիճակի մեջ կարող է դնել։ Իրադարձությունները զարգանում են, մենք ուշադրությամբ հետևում ենք»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հնարավոր դերակատարությանը, մեր զրուցակիցը նկատեց՝ առայժմ Մոսկվան դիտորդի դերում է․«Մոսկվան կողմերին խաղաղ բանակցությունների կոչ է արել։ Կարծում եմ Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո իրավիճակն էլ ավելի պարզ կդառնա մեզ համար»,-եզրափակեց նա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում