Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ֆրանչիսկոս Պապը ընդունեց Գարգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսն ու Սահակ Բ. Կ. Պոլսոյ Պատրիարքը

Սրբազան Քահանայապետը ընդունեց նաեւ Մոսկուայի Պատրիարքութեան արտաքին յարաբերութիւններու բաժանմունքի նախագահը` Մետրոպոլիտ Իլարիոն Ալֆէյէվը։

Ֆրանչիսկոս Պապը Գարեգին Բ Վեհափառին հետ

Չորեքշաբթի 6 հոկտեմբեր 2021ի առաւօտեան 8-ին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը նախ քան Պօղոս Զ անուան դահլիճին մէջ չորեքշաբթի օրուայ հրապարակային ունկնդրութիւնը գլխաւորելը, Պօղոս Զ.ի անուան դահլիճի գրասենեակին մէջ, ունկնդրութիւն շնորհեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու անոր ընկերացող պատուիրակութեան։ Ան ապա հանդիպում ունեցաւ Կ. Պոլսոյ Պատրիարք Գերերջանիկ Սահակ Բ.ի հետ հուսկ ընդունեց Մոսկուայի Պատրիարքութեան արտաքին յարաբերութիւններու բաժանմունքի նախագահը` Մետրոպոլիտ Իլարիոն Ալֆէյէվը։

Սրբազան Քահանայապետը փոխադրուեցաւ ապա Պօղոս Զ.ի անուան փոքրիկ սրահը, ուր ունկնդրութիւն շնորհեց Մարդկային Եղբայրութեան բարձրագոյն կոմիտէի «Զայըտ» մրցանակի դատակազմի անդամներուն, որմէ ետք Պօղոս Զ անուան դահլիճին մէջ նախագահեց չորեքշաբթի օրուայ հրապարակային ունկնդրութեան։

Ֆրանչիսկոս Պապը Սահակ Բ Պատրիարքին հետ

«Եղբայր ժողովուրդներ, ապագայ երկիր. Կրօններ եւ Մշակոյթներ երկխօսութեան մէջ»

Յայտնենք թէ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմ ժամանած է մասնակցելու համար Սանդ Էճիտիոյ հասարակութեան նախաձեռնութեամբ 6 եւ 7 հոկտեմբերին կազմակերպուած «Եղբայր ժողովուրդներ, ապագայ երկիր. Կրօններ եւ Մշակոյթներ երկխօսութեան մէջ» բնաբանով խաղաղութեան համար աղօթքի միջազգային հանդիպումին որուն եզրափակիչ արարողութիւնը նախատեսուած է 7 հոկտեմբերի յետմիջօրէին Հռոմի աշխարհահռչակ «Քոլլոսէում»ի ամփիթատրոնի տարածքին վրայ, գլխաւորութեամբ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին եւ որուն առթիւ օրուան խորհրդածութիւնը պիտի ներկայացնէ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ը։

Յանուն խաղաղութեան և երկխօսութիւն այս 35-րդ միջազգային հաւաքը, մաս կը կազմէ «Ասսիզիի հոգիին», որ սկիզբ առած է Ասսիզիի սրբավայրին մէջ` Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետի կամքով, 1986 ին կայացած խաղաղութեան համար միջ կրօնական հանդիպումին առթիւ եւ որուն ղեկը այժմ կը գտնուի Սանդ Էճիտիոյ հասարակութեան ձեռքերուն մէջ։

Այս տարուայ հաւաքը կը կանդրադառնայ Ֆրանչիսկոս Քահանայապետին երկու կարեւոր շրջաբերականներու վրայ ` Մարդկային եղբայրութեան եւ ընկերային բարեկամութեան նուիրուած «Fratelli tutti»ին ու բնապահպանութեան նուիրուած «Գովեալ ըլլաս»ը։

Համաժողովին չորս նիստերու նիւթերը

Միջ կրօնական, միջ մշակութային սոյն համաժողովին բացումը նախատեսուած է 6 հոկտեմբերի երեկոյեան Հռոմի «La Nuvola» համաժողովներու կեդրոնին մէջ։ Բացման արարողութեան ընդհանուր նիւթն է «Միասին վերսկսիլ»։ Համաժողովը ապա իր աշխատանքները կը շարունակէ կեդրոնանալով չորս կարեւոր նիւթերու վրայ. «Վերայայտնաբերել մենքը», «Հասարակաց տան խնամքը», «Խաղաղութիւնը կարելի՞ է» հուսկ «Ապագան զոր կը փափաքինք»։

Յայտնենք թէ առաջին նիստին «Վերայայտնաբերել մենքը», բացի Ամենայն հայոց Կաթողիկոսին ելոյթէն բանախօսներու շարքին է նաեւ ամերիկահայ գիտնական, «Moderna» ընկերութեան եւ «Աուրորա» մրցանակի համահիմնադիր Նուպար Աֆէյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում