Saturday, 10 06 2023
00:00
Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
23:45
Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար
Ղազախստանում անտառային հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել
22:45
Ստամբուլում հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի ՉԼ եզրափակիչը
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում

«Միջա՞նցք», թե «միջուկ». Ամերիկյան զանգ Մոսկվա-Թեհրան բանակցությունից առաջ

Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկություն է տարածել արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի մասին, որ տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: ՌԴ արտգործնախարարության տեղեկության համաձայն, Բլինքեն-Լավրով հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է իրանյան միջուկային ծրագրի մասին, ինչպես նաև երկկողմ օրակարգի այլ հարցերի: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամմերիկյան կողմի նախաձեռնությամբ: Փաստորեն, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, որը գտնվում է ի դեպ Ֆրանսիայում, առավոտ ծեգին զանգահարել է Մոսկվա և խոսել Լավրովի հետ, որը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում պատրաստվում է ընդունել Իրանի արտգործնախարար Աբդոլահիանին:

Ակնառու է, որ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգը պայմանավորված է հենց այդ հանդիպման հետ կապված իրողություններով, ինչի մասին ակնառու վկայում է և այն, որ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենն ու Լավրովը քննարկել են իրանյան միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչը ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ փաստորեն զրույցի օրակարգի վերաբերյալ միակ կոնկրետ հիշատակումն է: Ի՞նչ է փոխանցել Բլինքենը Լավրովին կամ ինչ է առաջարկել իրանյան միջուկային ծրագրի առնչությամբ, բնականաբար չի մանրամասնվում և հայտնի չէ, սակայն Իրանի արտգործնախարարին Մոսկվայում ընդունելուց առաջ Լավրովի զրույցը Բլինքենի հետ վկայում է կամ հաստատում, որ վերջին օրերին Իրանի մտահոգությունների դրսևորումը՝ Ադրբեջանի հետ լարվածության տեսքով, Իսրայելի ներկայության մասին հիշատակումներով, խոշոր հաշվով թելադրված է ոչ թե Հայաստանի հետ կապված «միջանցքային» մտահոգություններով՝ ինչը Հայաստանի հանրային մի շարք շերտերում տարածված համոզում է, այլ հենց իր միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակով:

Իրանին անհանգստացնում է այդ իրավիճակը և Իրանի արտգործնախարարն ըստ երևույթին Մոսկվա է մեկնել ակնկալիքով, որ Ռուսաստանը կաջակցի այդ հարցում Իրանի վրա հասունացող ճնշումը թուլացնելու համար: Կաջակցի՞ Ռուսաստանը, թե ոչ: Կամ՝ կաջակցիի Նահանգների՞ն, թե՞ Իրանին: Համենայն դեպս այն, որ ՌԴ արտգործնախարարության մեջ որպես Բլինքեն-Լավրով զրույցի միակ կոնկրետ հարց ներկայացվում է իրանյան միջուկային ծրագրի շուրջ բանակցային հեռանկարի հարցը, խոսում է այն մասին, որ Իրանին աջակցության համար Մոսկվան կպահանջի բավականին բարձր գին, եթե իհարկե ստիպված չլինի այդ աջակցության համար էլ ավելի բարձր գին վճարել ԱՄՆ-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում