
Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա հարձակվող Արսեն Զախարյանը ժամանակից շուտ լքել է Ռուսաստանի հավաքականի ճամբարը։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների Զախարյանին խանգարել է վնասվածքը, որը նա ստացել էր Ռուաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Կռլիյա Սովետովի» դեմ մրցավեճում։
ՌԴ ազգային թիմը նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլի Սլովակիայի և Սլովենիայի դեմ հանդիպումներին։