
Ձյան առատ տեղումների պատճառով վրաց-ռուսական սահման տանողՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ծանր բեռնատարների համար, ասվում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ: Մասնավորապես, արգելքը գործում է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար։ Տրանսպորտի այլ տեսակների համար երթևեկության սահմանափակումներ չկան։
«Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունն անդադար մաքրում է ճանապարհը, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ամբողջությամբ վերականգնի երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ: