Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ Ֆրանկֆուրտում վերջին մարզումն է անցկացրել Ռեյկյավիկ մեկնելուց առաջ։ Կապառոսի գլխավորությամբ մեր հավաքականը մարզվել է ամբողջական կազմով։ Երեկ ազգային թիմի կազմում առաջին մարզումն է անցկացրել նաև Լուկաս Սելարայանը։
Այսօր Հայաստանի հավաքականը կմեկնի Ռեյկյավիկ, որտեղ հոկտեմբերի 8-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ հանդիպումը կանցկացնի մրցելով Իսլանդիայի հետ։