
Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Facebook-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է վերջին անկումից հետո, որի պատճառը սոցիալական ցանցի աշխատանքի մասշտաբային խափանումն էր: Նյու Յորքի ֆոնդային բորսայում ընկերության արժեթղթերի գինն աճել է ավելի քան 2 տոկոսով։
Facebook-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 6,73 դոլարով (+2,06 տոկոս) և կազմել 332,96 դոլար՝ մեկ բաժնետոմսի համար: Անկումից հետո աճել է նաև տեխնոլոգիական այլ ընկերությունների բաժնետոմսերի գինը․Twitter-ինը՝ 2,49 տոկոսով, Alphabet-ինը՝ 1,77 տոկոսով, Amazon-ինը՝ 0,98 տոկոսով, Apple-ինը՝ 1,42 տոկոսով: