Friday, 09 06 2023
Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության ընդհանուր չափորոշիչների ներդրման մասին
Ամփոփելով հետմիջօրեն Արթուր Աղաբեկյանի և Վոլոդյա Մուշեղյանի հետ
Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին
Թիկնապահն ու վարորդը օժանդակել են Միհրան Պողոսյանին 44 մլն․ դրամ հափշտակել
Չինական ընկերության տնօրենի տեղակալի հետ պայմանավորվել ենք միասին ուսումնասիրել ՀՀ-ում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու հեռանկարները. Քերոբյան
18:40
Եվրոպայի խորհուրդը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, եթե բանտում գտնվող որոշ քաղբանտարկյալներ ազատ չարձակվեն
18:37
Խերսոնի մարզում ջրհեղեղից առնվազն 13 մարդ է մահացել
18:33
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիս 9, 2023
18:30
Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Կովկասն Էրդողանի «ունիվերսալ» ուժի հանգույց
Հայ պատմիչներ
Միջնադարյան հայկական ճարտարապետություն
18:20
Մարտավարական միջուկային զենքը Բելառուսին կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թշվառ արդարադատություն․ Լրացել է Քոչարյանին և Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետը
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
18:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:45
Ճապոնիայի կայսրը կմեկնի Ինդոնեզիա
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
Գ․ Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել

Ռուսական միլիարդները ընդդեմ եվրոպականի՞. մեծ վերադասավորում Հայաստանում

Ռուսական Գեոպրոմայնին ընկերության սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսում էր Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոտ 2 միլիարդ դոլարի ներդրման ծրագրի մասին, ավելացնելով, որ դա իր հերթին կարող է բերել նաև հավելյալ մեկուկես միլիարդ դոլար ներդրումներ: Տրոցենկոն խոսել է Հայաստանում նոր պղնձաձուլարանի կառուցման մասին, որն ըստ նրա թույլ կտա պղնձի խտանյութի փոխարեն Հայաստանից արտահանել պղինձ, որն այսօր աշխարհում ունի ոսկուց էլ մեծ պահանջարկ:

Երկար տարիներ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող ռուսական ընկերության սեփականատիրոջը չէր ճանաչում գրեթե ոչ ոք: Նա որևէ անգամ չի հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում, մինչդեռ այժմ նա հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը, Հայաստանի վարչապետի հետ քննարկում միլիարդավոր դոլարի ներդրումային հարցեր, իսկ ամեն ինչի սկիզբը տեղեկությունն էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնեմասի նոր սեփականատեր ընկերությունը դրա 25 տոկոսը՝ կոմբինատի համախառն բաժնեմասի 15  տոկոսը նվիրել է Հայաստանի կառավարությանը: Հետո պարզվեց, որ դա արել է Գեոպրոմայնինգը, որը փաստորեն ամրանում է Հայաստանում պղնձի արդյունահանման ոլորտում: Մինչ այդ, ընկերությունը շահագործում էր և շարունակում է շահագործել Սոթքի ոսկու հանքավայրը, և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Հիմա նաև Զանգեզուր, ապագայում պղնձաձուլարան, ինչպես նաև այդ արտադրական հզորությունները սպասարկելու կոչված փոքր ծավալի ատոմակայանի կառուցման նախագիծ՝ Ռոսատոմի հետ:

Փաստորեն, խոսքը Հայաստանի տնտեսություն միլիարդավոր դոլարների հոսքի մտադրության մասին է: Ընդ որում, այդ ամենն էլ սկսում է աննախադեպ քայլով՝ Հայաստանի կառավարությանն է տրվում Զանգեզուրի կոմբինատի 15  տոկոսը, ինչի դիմաց, ըստ Տրոցենկոյի, ակնկալում են ընդամենը պղնձի արդյունահանման ոլորտի կայուն և հստակ քաղաքականություն առաջիկա 20 տարիների համար: Փաստացի, ազդարարված է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մեծ վերադասավորման մասին, որը լայն իմաստով վերադասավորում է Հայաստանի տնտեսության մասշտաբով, եթե իհարկե իրականություն է դառնում միլիարդավոր դոլարների ներդրումային մտադրությունների գործընթացը: Հայաստանի տնտեսության ծավալները հաշվի առնելով, անգամ մի քանի հարյուր միլիոն դոլարը բավարար է ուժերի հարաբերակցության էական փոփոխության համար, ուր մնաց մի քանի միլիարդ դոլարը: Այստեղ իհարկե կա ուշադրության արժանի երկու ասպեկտ: Նախ, հանքարդյունաբերության գիգանտի «բազայի» վրա տեղի ունենալիք վերադասավորումը ունենալու է ներքաղաքական ազդեցություն: Ինչպես արդեն անդրադարձել եմ, Հայաստանի խոշորագույն հարկատու Զանգեզուրի կոմբինատը ըստ էության «համակարգային» էր  Հայաստանի նախորդ իշխանության համար: Այդպիսով, բաժնետերերի փոփոխությունը բերում է նախկին համակարգի համար ներքին սնուցման առանցքային աղբյուրի «սակավաջրության», ինչը իր ազդեցությունը կունենա ներքաղաքական կյանքի «ռեսուրսային ապահովման» տեսանկյունից:

Սակայն, ավելի խոշոր իմաստով կա մեկ այլ ասպեկտ: Ամիսներ առաջ Հայաստանին առաջիկա հինգ տարիների համար գրեթե 3 միլիարդ եվրոյի հասնող ֆինանսական աջակցության մտադրության մասին հայտարարեց Եվրամիությունը: Դա ահռելի թիվ  է Հայաստանի տնտեսության համար, դրանից բխող նաև քաղաքական ազդեցությամբ, որ կարող է թողնել տնտեսական ուժերի հարաբերակցության փոփոխությունը: Արդյո՞ք ռուսական ընկերությունը,. Ռուսաստանցի միլիարդատեր Տրոցենկոն ոչ առանց Մոսկվայի քաղաքական որոշման ստանձնում են Եվրամիության մտադրություններին ներդրումային ռուսական մտադրություններով «հակազդելու» հանձնառություն: Եթե  գործ ունենք այդպիսի իրավիճակի հետ, ապա դա թերևս բավականին նախընտրելի վիճակ է՝ տնտեսական մրցակցություն Հայաստանի համար: Այստեղ խնդիր կարող է առաջանալ այն պարագայում, երբ Ռուսաստանը փորձի օգտագործել իր ունեցած քաղաքական կամ ռազմա-քաղաքական լծակները՝ եվրոպական տնտեսական, ներդրումային մտադրությունները չեզոքացնելու համար, Տրոցենկոյի ներդրումները այդ պայմաններում դիտարկելով ընդամենը Հայաստանի մխիթարություն: Երևանի համար շատ կարևոր է ռուսական ներդրումային մտադրությունների իրականացման ուղղությամբ աշխատանքին զուգահեռ, ոչ պակաս ջանք ու եռանդ գործադրել Եվրամիության բարձրաձայնած ֆինանսական մտադրությունները իրականություն դարձնելու և տնտեսական մրցակցության այդ միջավայրը պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում