
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դելտա շտամը վերջին շաբաթվա ընթացքում ընդլայնել է իր աշխարհագրությունը, փոխանցում է TASS-ը։
Դելտա շտամի առկայության մասին տեղեկություններ են ստացվել 192 երկրներից, մինչդեռ այդ երկրների թիվը մեկ շաբաթ առաջ 187 էր։
Դելտա շտամը մասնագետներին հայտնի է 2020 թվականի հոկտեմբերից՝ Հնդկաստանում հայտնաբերվելուց հետո։
Ալֆա շտամը, որն առաջին անգամ նկատվել է 2020 թվականի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, ներկայում գոյություն ունի 195 երկրներում ու տարածքներում (նախորդ շաբաթվա համեմատ 2 երկրով ավելի): Բետան, որն անցած տարվա օգոստոսին նկատվել էր ՀԱՀ-ում, շրջանառվում է 145 պետությունում (+3): Գամմա շտամը, որը սեպտեմբերին հայտնաբերվել էր Բրազիլիայում, առկա է 99 երկրում (+3):