ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Ռուսաստանն իրավունք չունի խոչընդոտելու դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը։
«Միայն ՆԱՏՕ-ի անդամները, Վրաստանն ու Ուկրաինան իրավունք ունեն ընդունելու որոշում նրանց անդամակցության վերաբերյալ։ Ո՛չ Ռուսաստանը, և ո՛չ էլ որևէ այլ երկիր չունեն այդ որոշման վրա վետո սահմանելու իրավունք»,-ասել է Ստոլտենբերգը Վաշինգտոնում համաժողովի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։ Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ դա ակնհայտորեն տեղի չի ունենա վաղը։
Ստելտեմբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ընդլայնել աջակցությունն անդամակցության հավակնորդներին։